Երկու մետրանոց iPhone-ը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում
YouTube բլոգեր Mrwhosetheboss Արուն Մայնին և DIY Perks ալիքի ստեղծող Մեթյու Փերքսը ստեղծել են հսկա iPhone՝ գրեթե 200 կգ քաշով և ավելի քան 2 մետր բարձրությամբ։ Սարքը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ սմարթֆոն։
Ըստ բլոգերների, նախագծի իրականացման համար պահանջվել է մեկ տարի և ավելի քան 100 հազար դոլար: Սարքը 24-միջուկանի Intel Core i9 պրոցեսորի, AMD Radeon RX 6950 XT վիդեո քարտի և 128 ԳԲ օպերատիվ հիշողության վրա հիմնված համակարգիչ է, իսկ սմարթֆոնն աշխատում է Bliss օպերացիոն համակարգով: Սարքն ունի նաև Windows։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, սարքի էկրանը հիմնված է 88 դյույմանոց LG Signature OLED հեռուստացույցի վրա։ Փորձի շրջանակներում բլոգերները նույնիսկ կոտրել են նման էկրաններից մեկը։
Որպես տեսախցիկ գաջեթի համար օգտագործվել է Canon EOS R5 և Sony RX10 Mark 4, իսկ ձայնի ելքի համար օգտագործվում է 50 Վտ հզորությամբ ութ բարձրախոս։
Փորձարկելու համար հսկա iPhone-ը, բլոգերը այն դրել է անիվներով հենակի վրա և շրջել Լոնդոնով, զանգահարել մեկ այլ տեխնոլոգիական բլոգերի, էլեկտրոնային փոստով նամակ ուղարկել Թիմ Կուկին, դիտելով ֆիլմ և զարթուցիչ դրել:
Որպեսզի ռեկորդը գրանցվի Գինեսի ռեկորդների գրքում, սարքը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների։ Նախ, այն պետք է լիովին գործունակ լինի. թույլ է տալիս շրջել էջերը, ուղարկել հաղորդագրություններ և նամակներ և գործարկել նույն հավելվածները, ինչ սովորական հեռախոսը: Բացի այդ, սարքը պետք է ունենա աշխատող տեսախցիկ, լապտեր և լիցքավորման պորտ։ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները ստուգել են այս պարամետրերը և վկայական տվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան