Մենք մեր բառարաններից ու բառամթերքից պետք է վերացնենք «անհնարին է» արտահայտությունը. Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով համաժողովի ընթացքում հնչեցրած ելույթի կարևոր դրույթներն առանձնացվել ու ներկայացվել է շարժման թելեգրամյան ալիքում.
«Մենք կոչված ենք փոփոխության՝ փոփոխության բոլոր առումներով և շերտերով՝ մեր պետության, մեր հայրենիքի, մեր պատվի և արժանապատվության, ինչպես նաև անխուսափելի հաղթանակների համար, կայուն և երկարաժամկետ խաղաղության համար
Ներքին օրակարգ
Ներքին հաշտություն և ներուժի համախմբում
Մենք կարող ենք և մեր բառարաններից ու բառամթերքից պետք է վերացնենք « անհնարին է» արտահայտությունը։
Սոցիալական արդարություն
Մեր երկրում պետք է զարգանա ոչ թե ում ճանաչելու կամ ինչ ունենալու արատավոր վարքագիծը, այլ՝ ով լինելու արժեքը։
Հայաստանում պետք է վերականգնվի սահմանադրական կարգը և Հայաստանը պետք է ունենա լեգիտիմ իշխանություն, որը հանդես կգա երկրի ազգային ու պետական շահերի պաշտպանության ու առաջմղման դիրքերից։
Արտաքին օրակարգ
ՀՀ-ն պետք է հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ կարգավիճակին՝ առանցքում ունենալով հայկական օրակարգը, միաժամանակ պատրաստակամ լինելով ձևավորել նոր հարաբերություններ, ձեռք բերել նոր բարեկամներ ու դաշնակիցներ, որում մեծ է նաև սփյուռքահայ ներուժի ներգրավվածությունը։
Դառնալ երկարաժամկետ և կայուն խաղաղության դրոշակակիրը։
Իրական բանակցություններ՝ միջազգային երաշխիքներով, հիմքում՝ արդարության սկզբունքը։
Ադրբեջանում պահվող գերիների ու պատանդների վերադարձ։
ՀՀ տարածքից Ադրբեջանի զինուժի դուրս բերում։
Արցախցիների վերադարձ Արցախ՝ միջազգային երաշխիքներով։
Մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանելու արդար և իրական խաղաղությունը, որում բացի դիվանագիտական և բանակցային գործընթացներից և հմտություններից, կարևորագույն դերակատարություն ունի նաև հայոց բանակը՝ որպես ոչ միայն ՀՀ և հայության, այլև տարածաշրջանի անվտանգության երաշխավոր»։
Ելույթն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմը գետնին է հավասարեցնելու խաղաղության ցանկացած միտում մեր տարածաշրջանում. Գասպարյան
- Բացահայտ կեղծիք է առանց միջնորդի բանակցությունները, այնտեղ բացի Ադրբեջանից, նաև Թուրքիան է նստած. Բեքարյան
- Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. Ռուբեն Մելքոնյան
- Ադրբեջանը որևէ պատահական ուղղությամբ հարձակում, առաջխաղացում չի իրականացրել, ունեցել են կոնկրետ նպատակներ. Աբրահամյան
- Հայաստանի իրական անվտանգային օրակարգն ուշ թե շուտ անցնելու է նոր պատերազմի միջով. Քաղաքագետ
- Ձյունիկ Աղաջանյան. Իշխանությունը ստրկամտության քարոզ է իրականացնում
- Արցախի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ վերադարձի հնարավորություն ունենան. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան