Նախկին իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը բացառված պետք է լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան
«Նախկիններ-ներկաներ, ավելի նախկիններ-ավելի ներկաներ․ այս արհեստական բանավեճը և պայքարը պետք է վերջնականապես դադարեն»,- «Սրբազան պայքար» շարժման կողմից կազմակերպված «Դեպի կայուն և երկարաժամկետ խաղաղություն» խորագրով համաժողովին ունեցած ելույթում ասաց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը նշեց. «Նախկին կամ ավելի նախկին որևէ փուլի, իրավիճակի կամ ղեկավարման վերադարձը բացառված պետք է լինի մեր կյանքում։ Ի դեպ, ավելի նախկին, քան ներկա իշխանությունը, գոյություն չունի։
Պետք է մեր կյանքից ուղղակիորեն վերացվեն սոցիալական անարադարության որևէ բաղադրիչ։ Օրենքի առաջ բոլորի հավասարությունը Հայաստանում կարող են և պե՛տք է դառնան լիարժեք իրականություն, մեր կյանքի բնականոն բաղկացուցիչը։ Մեր երկրում հարաբերությունները պետք է զարգանան ոչ թե ում ճանաչելու կամ ինչ ունենալու արատավոր սկզբունքով, այլ՝ ով լինելու արժեքով։
Մեր պետության մեջ ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, խոսքի ազատությունը, փտախտի (կոռուպցիայի) դեմ պայքարը կարող են և պե՛տք է դառնան իրականություն՝ իրական իրականություն։
Հայաստանում բացառված պետք է լինի քաղբանտարկյալների գոյությունը»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը հապշտապ նվիրաբերվում է Ադրբեջանին. Տիգրան Թորոսյան
- Մենք մեր բառարաններից ու բառամթերքից պետք է վերացնենք «անհնարին է» արտահայտությունը. Բագրատ Սրբազան
- Պատերազմը գետնին է հավասարեցնելու խաղաղության ցանկացած միտում մեր տարածաշրջանում. Գասպարյան
- Բացահայտ կեղծիք է առանց միջնորդի բանակցությունները, այնտեղ բացի Ադրբեջանից, նաև Թուրքիան է նստած. Բեքարյան
- Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. Ռուբեն Մելքոնյան
- Ադրբեջանը որևէ պատահական ուղղությամբ հարձակում, առաջխաղացում չի իրականացրել, ունեցել են կոնկրետ նպատակներ. Աբրահամյան
- Հայաստանի իրական անվտանգային օրակարգն ուշ թե շուտ անցնելու է նոր պատերազմի միջով. Քաղաքագետ
- Ձյունիկ Աղաջանյան. Իշխանությունը ստրկամտության քարոզ է իրականացնում
- Արցախի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ վերադարձի հնարավորություն ունենան. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան