Երևանի գրադարանների համար շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվել
Սեպտեմբերի 6-8-ը Երևանը կարդալու է. գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնը միավորել է գրքասերներին, ընթերցողներին ու հրատարակիչներին:
Երևանի քաղաքապետարանը երկրորդ տարին անընդմեջ ստանձնել է փառատոնի գլխավոր հովանավորի դերը: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։
Քաղաքապետարանից նշում են, որ գրքի և ընթերցանության հանրահռչակմանն ուղղված Երևանի քաղաքապետարանը տարբեր ծրագրեր է իրականացնում: Քաղաքի գրադարանների համար էլ շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվել:
Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի շրջանակում նախատեսված է 32 միջոցառում:
Գրքի տոնավաճառի ընթացքում կգործի 20-40% զեղչ, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում, գրական մրցույթ, թատերական ներկայացումներ ու տարաբնույթ այլ միջոցառումներ են նախատեսված, բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան