Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը. Հարություն Մնացականյան
«Կրճատվել է գյուղատնտեսական նշանակության հողերի գրեթե կեսը, սննդի արդյունաբերությունը բարձիթողի վիճակում է»,- «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մեկնարկի արարողությանն ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը։
Նա նշեց, որ կրճատվել են բոլոր ոլորտները՝ անասնապահություն, բուսաբուծություն, ջերմատնային տնտեսությունների արտադրանք։
«Այս տարի 4 տոկոս, 8-9 տարվա մեջ գյուղատնտեսության նվազումից հետո, աճ է գրանցվել, այն էլ գրանցվել է ծաղիկի արտադրության ավելացման շնորհիվ»,- ասաց Հ.Մնացականյանը։
Գյուղատնտեսը համոզված է, որ Հայաստանի գյուղատնտեսությունը կարող է դառնալ լավագույններից մեկը տարածաշրջանում, քանի որ երկիրն ունի ջուր, արև, լավ կլիմա, որոնց շնորհիվ կարելի է ունենալ զարգացած գյուղատնտեսություն։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպայում լոլիկի մթերման գինը մոտ 40-50 դրամ է, մեզ մոտ խանութներում 300 դրամից էժան չկա. Հարություն Մնացականյան
- «Sevan Agritech Summit»-ը կխթանի նորարարությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում
- Գյուղատնտեսությունն արդեն կործանված է, չկա, սա արդեն վերջին շտրիխներն են. Աշոտ Հարությունյան
- ֆերմերները դժգոհում են, ովքե՞ր են ստացել գյուղատնտեսական անտոկոս վարկերը
- Ուտում ենք ներկված, լաքապատված մանդարին. Գյուղատնտեսի ահազանգը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին