Հարցազրույցներ 13:45 07/09/2024

Ձյունիկ Աղաջանյան. Իշխանությունը ստրկամտության քարոզ է իրականացնում

«Այս իշխանություններն ամեն ջանք գործադրում են վախի, անելանելիության, անհուսության մթնոլորտ սերմանելու  համար և դրա միջոցով հանրությանը ներկայացնելու, որ դրսում ամեն ինչ որոշել են ուրիշ տերություններ, և մենք այլ ելք չունենք քան  հետևել նրանց թելադրանքին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Նիդերլանդներում ՀՀ  նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։

Դիվանագետն ասաց՝ հպատակության, ստրկամտության քարոզ է իրականացվում, որն ուղղված է հասարակությանը ջլատելուն։

«Շատ հաճախ այս իշխանությունը, հատկապես իշխանության ղեկին նստած անձը կեղծիքի, ստի հիման վրա է փորձում հանրային աջակցություն ստանալ այն հանձնառություններն իրականացնելու համար, որն իրականացնում է ի հակառակ Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին։ Շատ կարևոր է այս առումով, որ հանրությունը հասկանա, իրենց օգտագործում են օտարի շահը սպասարկող հարցեր լուծելու համար»,-ասաց Աղաջանյանը։

Նա ընդգծեց, որ վերջին տարիների պատերազմը, կորուստները, Հայաստանի շուրջ զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանը չնայած փոքր է, բայց կիզակետային դիրքում է գտնվում, ճիշտ վարվող քաղաքականության դեպքում կարող է կարևոր դերակատար լինել ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}