Ի՞նչ է կատարվում Մոսկվայի ու Թեհրանի հարաբերություններում
«Մինչ Հայաստանում ակտիվ քննարկվում է Ռուսաստանի և Իրանի հակասությունների թեման՝ պայմանավորված «միջանցքային» թեմատիկայով, CNN-ը հայտնում է, որ Թեհրանը Մոսկվային է փոխանցել բալիստիկ հրթիռներ՝ աջակցելով վերջինիս Ուկրաինայի դեմ պատերազմում»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նա նշում է՝ հոկտեմբերին էլ ենթադրվում է, որ Ռուսաստանն ու ԻԻՀ-ն կնքելու են ռազմավարական համագործակցության պայմանագիր:
«Այս ամենը չի խոսում Մոսկվայի ու Թեհրանի հարաբերություններում առկա լուրջ ճգնաժամի մասին, ըստ ամենայնի նրանց «միջանցքային պատերազմը» քողածածկույթ է, որի տակ ավելի խորքային գործընթացներ են»,-ավելացրել է Սուրենյանցը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան