Սևիկյանը մեկնաբանել է իր վերադարձը «Լոկոմոտիվ»
«Լոկոմոտիվը» պաշտոնապես հայտնել է «Ֆերենցվարոշից» Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանին վարձակալելու մասին։ 23-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը և ներառում է գնման տարբերակ։
Էդգար Սևիկյանը մեկնաբանել է իր վերադարձտ մոսկովյան ակումբ, քանի որ Լոկոմոտիվի» մանկապատանեկան դպրոցի սան է է եղել։
«Իհարկե, չեմ թաքցնի, որ մանկուց երազանք եմ ունեցել, և ոչ միայն իմ, այլ նաև հորս ու մտերիմներիս համար, որ մի օր խաղալու եմ «Լոկոմոտիվում»։ Իհարկե, դա իմ գլխում էր, բայց երբ մեկնեցի «Լևանտե», նպատակ կար զարգանալ ու շարունակել ինչ-որ ճանապարհով, իսկ հետո ժամանակը ցույց կտա։
Երկա՞ր եմ մտածել «Լոկոմոտիվի» առաջարկի մասին: Երկար չեմ մտածել, քանի որ դա իմ հարազատ ակումբն է: Ես շատ եմ սիրում այս ակումբը և հասկանում եմ, որ այս պահին սա լավագույն տարբերակն է ինձ համար»,- Սևիկյանի խոսքերն է մեջբերում «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությունը։