«Հրապարակ». Վանաձորի ավագանու և քաղաքապետի ճակատագիրը կրկին մնում է անորոշ
«Հրապարակ» թերթը գրում է.
«2021-ի ՏԻՄ ընտրություններից ի վեր ՔՊ-ական իշխանությունը, չհաշտվելով Վանաձորում կրած պարտության հետ, ամեն ինչ արեց, որ իշխանությունը խլի հաղթող ուժերից: Այդ պատճառով 2,5 տարի բանտում անցկացրեց Մամիկոն Ասլանյանը: Ապա ԼՀԿ-ի միջոցով կասեցրին Վանաձորի ավագանու գործունեությունը` նրանց հայցի հիմքով դատարանն արգելեց նիստեր հրավիրել` մինչև իր վերջնական որոշումը, իսկ դատը ձգվեց 2 տարի: Ապա օրենսդրական փոփոխություն արեցին, որ կարողանան ավագանու կազմում գտնվող մեծությամբ երկրորդ ուժի` ՀԱՍԿ-ի ներկայացուցչին` կրիմինալ համբավ ունեցող նախկին փոխքաղաքապետ Ակային` Արկադի Փելեշյանին, քաղաքապետ կարգել: Հիմա Մամիկոն Ասլանյանը բանտից ազատվել է, ԼՀԿ-ի հայցի քննությունն ավարտվել է, և ենթադրվում էր, որ ավագանին նիստ կանի ու քաղաքապետ կընտրի, բայց «մեջլիս» է մտել Ական` ՀԱՍԿ-ով:
Մովսես Շահվերդյանի կուսակցությունը դիմել է դատարան, թե իրենք, որպես երրորդ կողմ, պատշաճ ծանուցված չեն եղել և ԼՀԿ-ի հայցի քննությանը չեն մասնակցել, խնդրում են նորից սկսել քննությունը և իրենց լսել: Վանաձորի ավագանու անդամներն արդեն ծանուցում են ստացել, որ դատարանը վարույթ է ընդունել ՀԱՍԿ-ի բողոքը, և, ուշադրություն, նիստի օր է նշանակվել 2025թ. հունիսի 26-ը։ Սա նշանակում է, որ Վանաձորի ավագանու և Վանաձորի քաղաքապետի ճակատագիրը կրկին մնում է անորոշ, քանի որ հայտնի չէ, թե այս մի բողոքն ինչքան կքննվի: Եվ այս իշխանությունը խոսում է «ընտրակեղծիքների էջը» փակված լինելու մասին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: