Հայաստանը հապշտապ նվիրաբերվում է Ադրբեջանին. Տիգրան Թորոսյան
«Տգիտությունը, սուտը կեղծիքն ու փաստերի, փաստաթղթերի նենգափոխումը տապալեցին բանակցային գործընթացն ու առիթ դարձան 2020-23 թթ. ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի համար, որն աղետալի հետևանքներ ունեցավ հայկական երկու պետությունների համար»,- «Սրբազան պայքար» շարժման կազմակերպած «Դեպի կայուն և երկարարաժամկետ խաղաղություն» խորագրով պանելային քննարկմանն ասաց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանը ձգտում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ շատ լավ գիտի, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ իրական հիմք չի կարող լինել այն քայլերի համար, որոնք արվեցին այդ հայտարարության հիման վրա։
«Օրը գալու է ու այդ ամենը ոչ միայն բացահայվելու է, նաև դրվելու է սեղանին։ Ադրբեջանն ուզում է ստանալ իրավական փաստաթուղթ, որը կամրագրի Հայաստանի կապիտուլյացիան»,- ասաց Տ. Թորոսյանը։
Նա նշեց, որ սահմանազատման, սամանագծման կանոնակարգ դեռ չկա, բայց Հայաստանից տարածքներ են տալիս Ադրբեջանին, ինչն անհեթեթ, ոչ իրավական գործընթաց է։
«Հայաստանը հապշտապ նվիրաբերվում է Ադրբեջանին»,- ընդգծեց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մենք մեր բառարաններից ու բառամթերքից պետք է վերացնենք «անհնարին է» արտահայտությունը. Բագրատ Սրբազան
- Պատերազմը գետնին է հավասարեցնելու խաղաղության ցանկացած միտում մեր տարածաշրջանում. Գասպարյան
- Բացահայտ կեղծիք է առանց միջնորդի բանակցությունները, այնտեղ բացի Ադրբեջանից, նաև Թուրքիան է նստած. Բեքարյան
- Թուրքիան ու Ադրբեջանն այլևս միասնական իրողություն են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով. Ռուբեն Մելքոնյան
- Ադրբեջանը որևէ պատահական ուղղությամբ հարձակում, առաջխաղացում չի իրականացրել, ունեցել են կոնկրետ նպատակներ. Աբրահամյան
- Հայաստանի իրական անվտանգային օրակարգն ուշ թե շուտ անցնելու է նոր պատերազմի միջով. Քաղաքագետ
- Ձյունիկ Աղաջանյան. Իշխանությունը ստրկամտության քարոզ է իրականացնում
- Արցախի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ վերադարձի հնարավորություն ունենան. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան