«Հրապարակ». ՔՊ խմբակցության արևմտամետների թևը մտորում է, թե արդյո՞ք Փաշինյանը որոշել է «քցել» Արևմուտքին
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ խմբակցության արևմտամետների թևում լուռ քննարկումներ ու դժգոհություններ են խմորվում՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը որոշել է «քցել» Արևմուտքին. Բաքվի հետ ուղիղ է շփվում, Ռուսաստանի հանդեպ հարգալից վերաբերմունք է պահանջում, ԵՄ-ի հարցով հանրաքվեին է դեմ։
Նրանք կարծում են, որ Արևմուտքը չի ների Փաշինյանին՝ խաղաղության գործընթացը ռուսական հարթակ տեղափոխելու համար, և հնարավոր է «սալյուտը ներսից խփեն»՝ խաղադրույք անելով այն խմբի վրա, որը հստակ արևմտամետ կլինի և կտապալի Փաշինյանի իշխանությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: