Ֆրանսիայում հազարավոր ակտիվիստներ դուրս են եկել փողոցներ Միշել Բարնիեին վարչապետ նշանակելու պատճառով
Ֆրանսիայի տարբեր շրջաններում ձախակողմյան կուսակցությունների կոչով հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ցույցեր են տեղի ունենում՝ բողոքելով Միշել Բարնիեի՝ վարչապետ նշանակվելու դեմ։ Այս մասին հայտնում է France Bleu ռադիոկայանը։
Ռիա նովոստին գրում է, որ ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի կուսակցությունները, որոնք ընտրություններից հետո ավելի շատ պատգամավորական մանդատ էին ստացել, ֆրանսիացիներին կոչ էին արել դուրս գալ փողոցներ ամբողջ երկրում այն բանից հետո, երբ նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել էր իրենց թեկնածու Լյուսի Կաստեին նշանակել վարչապետ: Դաշինքի ամենամեծ կուսակցությունը զգուշացրել է տարբեր քաղաքներում 138 բողոքի ցույցերի մասին։
France Bleu ռադիոկայանը հայտնում է, որ արևմտյան Լա Ռոշել քաղաքում ցույցի ժամանակ հավաքվել է մոտ երկու հազար մարդ։ Հարևան Սենտեում, ըստ ոստիկանության, բողոքի ցույց է անցկացնում մոտ 300 մարդ։ Տարբեր քաղաքներում նույնպես հարյուրավոր մարդիկ մասնակցում են բողոքի ակցիաներին։