Մահացել է Ալեքսանդր Մասլյակովը
82 տարեկանում մահացել է «Ուրախների և հնարամիտների ակումբի» հաղորդավար, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Մասլյակովը։ Լուրը հայտնում է КВН կայքը։
«Նա եղել և կմնա հավերժ լեգենդ КВН շարժման բոլոր մասնակիցների և միլիոնավոր հեռուստադիտողների համար: 1964 թվականից նա վարում էր КВН հաղորդումը՝ դառնալով հումորի և երգիծանքի խորհրդանիշ Ռուսաստանում և արտերկրում»,- ասվում է հայտարարության մեջ։
Մասլյակովը КВН -ն ղեկավարում էր 1964 թվականից և հեռուստատեսային հաղորդում վարում մինչև 2022 թվականը։