Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվել
Վանա լճի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում այսօր պատարագ է մատուցվել։ Արարողությանը մասնակցելու համար հազարավոր զբոսաշրջիկներ Թուրքիայից և արտերկրից ժամանել էին Աղթամար կղզի։
Պատարագը նախագահել է և քարոզ կարդացել Պոլսո Հայոց թեմի առաջնորդ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։
Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցում 95 տարվա դադարից հետո Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության հատուկ թույլտվությամբ առաջին պատարագը մատուցվել էր 2010-ի սեպտեմբերի 19-ին։ Սուրբ Խաչ եկեղեցում սովորաբար պատարագ է մատուցվում Խաչվերացի տոնին նախորդող կիրակի օրը։