Ինչ չի կարելի անել, եթե երեխան մաքրող միջոց է խմել. Բժշկի խորհուրդը
Մուրացան համալսարանական հիվանդանոցում մենք տարեկան ընդունում է մոտավորապես 700-800 թունավորման դեպք, որոնց 30 տոկոսը կազմում են դեղերից թունավորումները, 70 տոկոսը՝ ոչ բժշկական նյութերի ազդեցությամբ թունավորումները, օրինակ՝ տարբեր տեսակի գազերը, կենցաղային օգտագործման տարբեր նյութերը, բենզինը, մաքրող միջոցները և այլն: Նման վիճակագրություն է ներկայացրել հիվանդանոցի Թունաբանության և մանկական վերակենդանացման կլինիկայի մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Մանյա Սարգսյանը:
«Ըստ տվյալների՝ մեզ մոտ գրանցվում է թունավորումների աճ, 2016-2017 թթ. մոտավորապես 500-600 դեպք էր գրանցվում, իսկ այսօր արդեն 700, 800 դեպք ենք ունենում», – նշել է մասնագետը:
Մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը ներկայացրել է թունավորումների ախտանշանները, ինչպես նաև կարևորել այն հանգամանքը, որ նյութերից առաջացող թունավորումից հետո չի կարելի օգտագործել նոսրացնող հեղուկներ, չի կարելի փսխում առաջացնել։
«Ընդունված է, որ այդ երեխաներին պետք է տալ ջուր, կաթ, որպեսզի նոսրացնենք, սրա հետ կապված ոչ մի ապացուցված տվյալ չկա: Չի կարելի օգտագործել նաև ակտիվացված ածուխ, քանի որ ածուխը չի կլանի այդ մասնիկները և երկրորդ՝ այն կխանգարի հետազոտության ժամանակ»,-ընդգծել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին