Պեդրո Ալմոդովարն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին
Իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծին» «Հարևան սենյակը» ֆիլմի համար։
Կինոփառատոնի կայքից տեղեկանում ենք, որ ֆրանսիացի դերասանուհի Իզաբել Հուպերի գլխավորած հանձնաժողովն ընտրել է իսպանացի ռեժիսորի ֆիլմը՝ քննարկելով 21 հայտ։
Այս ֆիլմը ռեժիսորի առաջին լիամետրաժ աշխատանքն է անգլերենով։ Գլխավոր դերերը կատարել են դերասանուհիներ Ջուլիանա Մուրը և Թիլդա Սուինթոնը։ Նրանք մարմնավորում են վաղեմի ընկերուհիների, որոնցից մեկը մահացու հիվանդ է։ Այս ֆիլմը կոչվել է փառատոնի մրցավազքի ֆավորիտը,իսկ միջազգային քննադատները նշել են, որ դրանում Ալմոդովարը հասել է «իր ստեղծագործության բացարձակ բարձունքներին»։
Լավագույն դերասանուհու մրցանակը շնորհվել է Նիկոլ Քիդմանին՝ «Վատ աղջիկ» էրոտիկ ֆիլմում դերակատարման համար։ Դերասանուհին չի կարողացել անձամբ ստանալ մրցանակը, քանի որ մոր մահվան պատճառով ստիպված է եղել շտապ տուն վերադառնալ Վենետիկից։
Լավագույն դերասան է ճանաչվել ֆրանսիացի Վինսենթ Լինդոնը՝ «Խաղաղ որդին» ֆիլմում դերակատարման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան