Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան
«Գերիների վերադարձի հարցը խաղաղության պայմանագրի մեջ ներառված չէ»,- Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ այդ հարցը ներառված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որտեղ ՌԴ-ն և Ադրբեջանը պարտավորվում են կազմակերպել այլ անձանց և գերիների վերադարձը, որը ՌԴ-ն և Ադրբեջանը այս փուլում չեն կատարում. «Արդյո՞ք սա նշանակում է, որ ՌԴ-ն և Ադրբեջանը նոյեմբերի 9-ի պայմանագրից իրենց ստորագրությունը հետ են կանչել, թե չէ։ Այս հարցը շատ կարևոր է»:
Հարցին, թե հնարավո՞ր է գերիների հարցը որպես նախապայման դիտարկվի Հայաստանի՝ COP29-ին մասնակցության դեպքում, Ա.Սիմոնյանն ասաց. «Նախ մի բան ֆիքսենք՝ Ադրբեջանը չի, որ COP29-ի հրավիրող կողմն է, դա ՄԱԿ-ի միջոցառումն է, հրավիրում է ՄԱԿ-ը, որովհետև դա այդ շրջանակներում է:
Երկրորդ՝ պետք է հասկանանք արդյոք մեր մասնակցությունը տեղին է, և արդյոք դա տեղի կունենա խաղաղաության պայմանագրի հնարավոր կնքման պարագայում»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԲԸՄ նախագահը Բաքվում պահվող հայ գերիների հարցով դիմել է Բլինքենին
- Սաղաթելյան. ՀՀ-ն ներկայացնող որևէ պատվիրակություն չպետք է մասնակցի COP29-ին, իսկ մասնակցելու դեպքում բարձրաձայնի Արցախում էթնիկ զտման, ռազմագերիների մասին
- Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին կամ վերանայել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը
- ՀՀ ՔԿ-ն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ քննարկել է Ադրբեջանում հայ գերիների հարցը
- Ոգեշնչված եմ՝ հանդիպելով ամերիկահայերի նոր սերնդին, ովքեր պաշտպանում են Արցախի արդարությունը և հայ գերիներին ազատելու անհրաժեշտությունը. Բրեդ Շերման
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան