«Հրապարակ». Ինչպիսին էր ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանի մեկնարկն էր, որը բավականին դրամատիկ ընթացավ` նորաթուխ պատգամավոր Արմենուհի Ղազարյանը արտիստիկ երդման տեքստ արտասանեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ ատելության խոսքը տարածեց ամբիոնից` արցախցիներին և Արցախի իշխանություններին թիրախավորելով:
Նրան երկրորդեց մեկ այլ պատգամավոր` Արթուր Հովհաննիսյանը` արդարացնելով Ալիևին և մեղքը դնելով Սամվել Շահրամանյանի վրա, որի հրամանագիրն է, իբրև թե, հիմք դարձել Արցախից հայերի արտագաղթի համար: Իսկ ինքը` այս «մասսայի» առաջնորդը «Կեցցե հեծանիվից» հետո հերթական անհեթեթ կարգախոսը երկնեց. «Այստեղ հաց, այստեղ կաց»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին