Տնտեսություն 18:31 10/09/2024 Հայաստան

Արարատյան դաշտի աղետ․ ինչպես ամեն ինչ սկսվեց

Էկոլուրը «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագրի շրջանակում անդրադարձել է Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների խնդրին: Հոդվածում, մասնավորապես, ասվում է․

«Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների անխնա, չնորմավորված և անօրինական օգտագործման հետևանքով վերջին 10-15 տարիներին վտանգվել է ստորգետնյա ջրային պաշարների վերականգնման բնականոն հավասարակշռությունը: Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսը կրճատվել է 3 անգամ՝ 32 760 հեկտարից (1983թ.) մինչև 10 706 հեկտար (2013թ.):

Ջրազրկվել է Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 բնակավայր։ Շուրջ 4000 հեկտար գյուղատնտեսական հող դարձել է անօգտագործելի կամ անջրդի։ Արմավիրի մարզում ջրային հորիզոնների իջեցման հետևանքով նախկին ինքնաշատրվանող 136 հորերից ջրառն արդեն իրականացվում է պոմպերով։  Բարձրացել է ջրային ռեսուրսների հանքայնության աստիճանը՝ իջեցնելով հողերի բերքատվության մակարդակը։ Ակնալճի (Այղր լճի) մակարդակի իջեցման հետևանքով Սևջուր գետն արդեն իսկ չի սնուցվում լճից, պակասել է նաև սնուցումը ստորերկրյա աղբյուրներից:
Այս փաստերն արձանագրվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակում պատրաստված «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» հաշվետվության մեջ։ 

«10 տարի առաջ Հայաստանի իշխանությունները հասկացան, որ Արարատյան արտեզյան ջրային պաշարներն աստիճանաբար նվազում են, սկսվեց ոռոգման ջրի դեֆիցիտ։ Ու սկսեցին կոնսերվացնել խորքային հորերը», - Էկոլուրի հետ զրույցում ասաց Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը։
«Կոնսերվացվում էին այն հորերը, որոնք անաշխատունակ էին։ Թե ինչքանով էր դա նպատակահարմար, մինչև այսօր մենք չենք կարողանում հասկանալ, քանի որ այդ հորերով ջուր չէր օգտագործվում», - նշեց նա։
«Ստորգետնյա ջրերի մակարդակի անկումը շարունակում է մնալ օրակարգային։ Քանի դեռ մենք չունենք թվեր, որոնք կապացուցեն, որ ավելի շատ խորքային հորեր կոնսերվացվել են, քան թույլտվություններ են տրվել, խնդիրն արդիական է մնում», - ասաց «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Անժելա Ստեփանյանը։

Պաշտոնական փաստաթղթերը վկայում են, որ խորքային հորերի կոնսերվացումից հետո իրավիճակը չի բարելավվել։ ՀՀ կառավարության 2023թ․ նոյեմբերի 9-ի N1930-Ա որոշման հիմնավորման մեջ նշված է․

«Հաշվարկներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ չնայած Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին, շարունակում է ստորերկրյա ջրերի վիճակի վատթարացումը։ Դիտարկումների համաձայն՝ գոգավորության ճնշումային ջրերի գերշահագործման արդյունքում (ոռոգման և, հատկապես, ձկնաբուծության նպատակով բազմաթիվ հորատանցքերի հորատում) իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումներն ու մակարդակները: Ավելի քան երկու անգամ պակասել է շատրվանող գոտու մակերեսը, բազմաթիվ հորատանցքեր դադարել են շատրվանել»:

Ջրի գերսպառողը ձկնաբուծարաններն են

Պաշարների պետական հանձնաժողովի կողմից 1984թ․ խորքային հորերից ջուր վերցնելու տարեկան թույլատրելի սահմանը հաստատել էր 1,0943 միլիարդ խմ/տարեկան, ինչի դեպքում ջրային պաշարների գերշահագործում չէր լինի։ Սակայն, այս թույլատրելի սահմանն էականորեն գերազանցող թվեր արձանագրվեցին 3 տասնամյակ անց, և 2013 թվականի դրությամբ ջրառն Արարատյան արտեզյան ավազանում կազմեց 1,7534 միլիարդ խմ/տարի, ինչը 1984 թվականին հաստատված տարեկան ջրաքանակը գերազանցեց 1,6 անգամ, որի ավելի քան 60 %-ը բաժին է հասել ձկնաբուծարաններին։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից Էկոլուրի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի կողմից Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի եռաչափ մոդելի կիրառմամբ հաշվարկվել է, որ 2016թ. դրությամբ Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ընդհանուր օգտագործելի ռեսուրսը կազմում է 926.73 մլն մ/տարի, ինչն ավելի քան 15%-ով պակաս է 1984թ. Պաշարների պետական կոմիտեի կողմից հաստատված և 2015թ. «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքով սահմանված ստորերկրյա ջրառի տարեկան թույլատրելի 1,094.4 մլն մ ծավալից:
«Մեր տվյալներով՝ 2017-2018թթ․ արտեզյան ավազանից վերցվող ջրի ծավալը կազմում էր 2 միլիարդ 500 միլիոն խմ», - նշեց Խաչիկ Դանիելյանը։

Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ 2021թ-ի դեկտեմբերի դրությամբ, ըստ տրված ջրօգտագործման թույլտվությունների, Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանից ձկնաբուծության նպատակով իրականացվել է 760713,775 հազ. խմ/տարի ջրառ, որից 623547,387 հազ. խմ/տարի Արարատի մարզում, 137166,388 հազ. խմ/տարի Արմավիրի մարզում: Ոռոգման նպատակով իրականացվել է 179965,61 հազ. խմ/տարի ջրառ, որից 85627,79 հազ. խմ/տարի՝ Արարատի մարզում, 94337,82 հազ. խմ/տարի՝ Արմավիրի մարզում: Իսկ Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման նպատակով իրականացվել է 17545,795 հազ. խմ/տարի ջրառ:
«Ձկնաբուծարաններ մուտք գործել անհնար է։ Մենք չափեցինք ձկնաբուծարաններից դուրս եկող ջրի քանակը։ Ըստ էության, թույլատրված սահմանված քանակից մի քանի անգամ ավելի ջուր էր դուրս գալիս», - ասաց Անժելա Ստեփանյանը։

«Արդյունքները ներկայացվել են Շրջակա միջավայրի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Պատկան մարմիններն ի պատասխան ներկայացրել են միջոցառումների ցանկ։ Տեղադրվել էին ջրաչափեր, բայց շատ կարճ ժամանակում հանվել էին՝ պատճառաբանելով, որ ջուրն ընդերքից ավազային մասնիկներ է դուրս բերում, և ջրաչափերը խափանվում են։ Միջոցառումներ կային, բայց դրանք համակարգային չէին», - ասաց Խաչիկ Դանիելյանը։

Ջրօգտագործման խախտումները ձկնաբուծարաններում այսօր էլ շարունակվում են։ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանության ոլորտում 2023 թվականին արձանագրած 161 իրավախախտման դեպքից 39 ձկնաբուծության ոլորտում է։

«Խնդիրը նրանում է, որ գոյություն ունեցող պոմպերի, խորքային հորերի մեծ մասը հաշվառված չեն։ Մյուսը, որ ճնշումային գոտիները խառնվեցին և արդյունքում Արարատյան դաշտի խմելու ջրի կոշտությունն անգամներով ավելացավ, և մենք ստիպված ենք այդ ջուրը խմել», - ասաց Խաչիկ Դանիելյանը։

«Ամբողջ Արմավիրի մարզը խմելու ջուրը գնում է շրջիկ ավտոցիստեռներից կամ ստացիոնար կետերից։ Սա շատ լուրջ խնդիր է։ Մենք չգիտենք՝ ինչ ջուր է դատարկվում, ինչ տարաներ են դրված, ինչ պարբերականությամբ են մաքրվում», - նշեց Անժելա Ստեփանյանը։
Արմավիրի մարզի խմելու, ոռոգման ջրի, ջրահեռացման խնդիրները սրված են և ուղիղ կերպով ազդում են բնակիչների կյանքի որակի, առողջության վրա։

Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրն են: Աղբյուրներն օգտագործվում են խմելու ջրամատակարարման համար, ուստի Արարատյան արտեզյան ավազանի գերշահագործման հանրային վտանգավորության աստիճանը շատ բարձր է»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:55
Գագիկ Բաղունց. Ես այսօրվա արտաքին քաղաքականությունը նմանեցնում եմ «Шведски синдром»-ին
«Այն ողբերգությունը, որ տեղի ունեցավ մեկ տարի առաջ Արցախում, այդպես էլ մեծ հաշվով հայ ազգի համար դաս չհանդիսացավ»,-Եռաբլուրում...
Աղբյուր` Panorama.am
09:52
Սամվել Շահրամանյան. Մեծ ցավով եմ լսում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության գործադիր, օրենսդիր...
Աղբյուր` Panorama.am
09:41
Գորիսում ուխտավորների թափորը կշարժվի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ մայր եկեղեցի
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին , Սուրբ Խաչի տոնի առթիվ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տ․ Մակար վարդապետ Հակոբյանի օրհնությամբ Գորիս...
Աղբյուր` Panorama.am
09:33
Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին. Աբրահամյան
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերյան հարձակմանն ընդառաջ, արդեն մեկ ամիս է` մարտական գործողությունների տարբեր դրվագներ է հրապարակում: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Փաստ». Դպրոցի տնօրենների առաջ խնդիր է դրվել հեծանիվի «PR»-ը տեղը տեղին կազմակերպել
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վերջին մի քանի ամիսներին հեծանիվը դարձել է Նիկոլ Փաշինյանի քարոզչության մի...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի ԶՊՄԿ-ի պաշտոնյայի դեմ, ու նրա միջոցով էլ դուրս գան Նարեկ Բաբայանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Փաշինյանն խաբել է նորատուսցիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2021 թվականի մայիսի 10-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի ձկնորսների հետ հանդիպման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Ուժային կառույցների համազգեստների «անվան տակ» լուրջ հանցագործությունների են դիմում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ Հայաստանում ենթադրյալ հանցագործներն իրենց հանցավոր գործողությունները...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Փաստ». Ադրբեջանը ցանկանում է COP համաժողովի օգնությամբ «սպիտակեցնել» իր հեղինակությունը
«Փաստ» թերթը գրում է. «COP-ը համաշխարհային կլիմայական մարտահրավերներին նվիրված միջազգային համաժողով է, որն ամեն տարի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Բագրատ Սրբազանը չի բացում խաղաքարտերը, առաջարկում է ներկաներին, որ իրենք ներկայացնեն իրենց տեսլականը
«Հրապարակ» թերթը գրում է. «Բագրատ սրբազանը, որն այս օրերին ակտիվ շփումների մեջ է քաղաքական-հասարակական տարբեր խմբերի հետ և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Ի՞նչ իրավիճակ է Արցախի նկատմամբ հարձակումից մեկ տարի անց. Ամեն ինչ այնպես է, ինչպես պլանավորել է Ադրբեջանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր լրանում է Արցախի Հանրապետության տոտալ հայաթափման, բռնի տեղահանության, էթնիկ զտման մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Ի՞նչ մաթեմատիկայով է 95-ից 120 հոգի աճը Հրաչյա Զաքոյանը ներկայացրել 41 տոկոս
«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանն իր սեպտեմբերմեկյան...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Փաստ». Իրական նպատակը վառեցին հենց քպականներն ու քպամերձ որոշ սատելիտներ
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իրավապահները հերթական աղմկահարույց «բացահայտումն» են արել: Համենայն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Գործող իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, տապալում է նաև ֆուտբոլի ոլորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ սենսացիոն լուր տարածեց հայկական ամենահեղինակավոր ակումբներից մեկի՝ Հայաստանի գործող...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Սեպտեմբերի 19-ը հռչակվել է Արցախցիների ցեղասպանության օր
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի վրա Ադրբեջանի դաժան հարձակման տարելիցն է, որից օրեր անց տեղի...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». Ստալինիզմը ողջ է Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարական երկրում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության դարաշրջանում բռնապետական երկրին բնորոշ կերպով քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
08:49
Սպասվում է անձրև, ամպրոպ, նույնիսկ կարկուտ
Երևանում սեպտեմբերի 19-21-ին, 22-23-ի երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝...
Աղբյուր` Panorama.am
08:42
Իտալիայի Մանտուա քաղաքում բացվել է հայ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես
Իտալիայի Մանտուա քաղաքի BLOOM ROOM Laboratory ցուցասրահում բացվել է ցուցահանդես, որն իտալաբնակ հանրությանը կներկայացնի 11 հայ ստեղծագործողների...
Աղբյուր` Panorama.am
08:35
Սեպտեմբերի 19-ին բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:09
Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել
եպտեմբերի 19-ին, ժամը 02:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի տներից մեկի...
Աղբյուր` Panorama.am
07:57
«Հիշենք և աղոթենք միասին…». Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցն է
Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության տարելիցի կապակցությամբ սեպտեմբերի 19-ին ժամը 9:00-ին Երևանի...
Աղբյուր` Panorama.am
23:17
Պուտինը պահանջել է բանակը համալրել պատրաստված կադրերով
Ռուսական բանակը պետք է համալրվի պատրաստված անձնակազմով, այդ թվում՝ նոր ռազմական շրջաններում։ «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ Հյուսիսային...
Աղբյուր` Panorama.am
22:40
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը ոչ ոքի խաղաց ամերիկացիների հետ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը ոչ ոքի խաղաց...
Աղբյուր` Panorama.am
22:27
Կառավարությունից ստացել եմ հրապարակման ոչ ենթակա, ԳԱՂՏՆԻ մակագրությամբ մի պատասխան ոչնչի մասին. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է «Թշնամին ինտենսիվորեն յուրացնում է Արցախը՝ հեռանկարում...
Աղբյուր` Panorama.am
22:00
Պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց մարզիչները
ՀԱՕԿ-ից հայտնում են. «ՀԱՕԿ արտահերթ գործկոմի նիստի շրջանակներում պարգևատրվեցին Փարիզ-2024-ի օլիմպիական խաղերի մեդալակիրները և նրանց...
Աղբյուր` Panorama.am
21:52
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Համաշխարհային օլիմպիադայում տարավ 7-րդ հաղթանակը
Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Անգլիայի թիմին։ Հայկ...
Աղբյուր` Panorama.am
21:43
Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության՝ հայ-իրանական սահմանի ստորաբաժանում
«Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկին Հայաստանի հարավային շրջաններ ամենամյա ավանդական շրջագայության ժամանակ սեպտեմբերի 17-ին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Որոնվում են տղամարդուն ծեծի ենթարկած, դանակի բազմաթիվ հարվածներ հասցրած 24-ամյա և 34-ամյա կասկածյալները
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից որոնվում են Երևանի բնակիչներ 24-ամյա Վլադիմիր Մ․-ն և 34-ամյա Աղասի Ա․-ն։...
Աղբյուր` Panorama.am
20:50
Սպերցյանը շարունակում է գլխավորել ՌՊԼ-ի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների վարկանիշը
Transfermarkt-ի մասնագետները թարմացրել են Ռուսաստանի առաջնության որոշ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի տվյալները։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:36
Իրանը հերքում է իսրայելական ԶԼՄ-ների այն լուրերը, թե Ռայիսիի մահվան պատճառը փեյջերի պшյթյունն է
Մի շարք իսրայելական ԶԼՄ-ներում հրապարակված լուրերն այն մասին, թե Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսին մահացել է փեյջերի ենթադրյալ պայթեցման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան
12:31 18/09/2024

ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}