Երևանը նոր գլխավոր հատակագիծ ունի
Երևանը առաջիկա տարիներին կզարգանա հաստատված նոր գլխավոր հատակագծով. 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Կարևորագույն այս փաստաթուղթը մշակելու համար հավաքագրվել ու համադրվել են քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ դարձել են հիմք՝ նախագիծը կյանքի կոչելու համար: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ սա անցումային փուլ է, որից հետո ամբողջ աշխատանքը կտեղափոխվի թվային դաշտ, որպեսզի քաղաքային պլանավորումն էլ ավելի հաշվարկելի և տրամաբանական դառնա: Երևանը ՀՀ-ում միակ ՏԻՄ մարմինն է, որը ներդրել է GIS համակարգ, և հետագա գործողությունը լինելու է գլխավոր հատակագիծը թվային դաշտ, թվային քարտեզ տեղափոխելը»,- ասվում է հաղորդագրությունում: