«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր մնաց․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրում է․
««Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը թափուր մնաց։
ՀՀ ԱՆ 2024թ.հունիսի 21-ի թիվ 3401-Ա հրամանի համաձայն 2024թ. սեպտեմբերի 10-ին՝ այսօր, կայացել է ԴԲԳԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը։
Ըստ մեր ԱՆ-ի աղբյուրների, մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել դիմողներից և ոչ մեկը։
Իհարկե, յուրաքանչյուրիս հետ էլ կարող է նման բան պատահել…
Բայց…. ԱՆ-ում տնօրենների, բարձրագույն քաղծառայողների պաշտոնների մրցույթներում վերջերս անհաջող պատմությունները կրկնվելու սովորույթ են ձեռք բերել։ Հիշենք Սևանի հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի, ՊԱԳ-ի պետի և այլն։
Այս է առողջապահական ոլորտի ոդիսականը, իրենց իսկ կազմակերպած մրցույթներում, իրենց կողմից նշանակված տնօրենի ժամանակավոր պաշտոնը զբաղեցնողները երբեմն անգամ թեստավորման փուլը չեն կարողանում հաղթահարել( ԴԲԳԿ-ի մասով եղավ հենց այդպես )։
ՀՀ Կառավարություն, Նիկոլ Փաշինյան, որպես ՀՀ բնակիչ(քանի որ դուք դիմել եք բնակիչներին) , համարում եմ, որ ամենառեյտինգային հարցը առողջապահությունում կադրերի ընտրությունն է։
Հ.Գ. Այպես որ շարունակվեց, մի քանի տարի հետո սուր որովայն ախտորոշունմ է դժվար լինելու ճիշտ կատարել, ինչ մնաց դատաբժշկական փորձաքննությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան