Գնաճը շարունակել է պահպանվել 4.5 % մակարդակում. Մարտին Գալստյան
«2024թ. 3-րդ եռամսյակում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել 4.5 % մակարդակում` օգոստոսին կազմելով 1.3 %»,-հրավիրված ասուլիսում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով 12- ամսյա գնաճը պահպանվել է ցածր մակարդակում` հուլիսին կազմելով 0.3%։
Նրա խոսքով՝ 7.5 % վերաֆինանսավորման տոկոսադրույքն անհրաժեշտ է գնաճի 4 %-ի և գների կայունության պահպանման համար։
Մարտին Գալստյանն ասաց, որ 2024 թվականի երրորդ եռամսյակի ավարտին ՀՀ-ում գրանցված 6.4 % տնտեսական աճը հայաստանյան տնտեսական պոտենցիալից բարձր է։
«Տնտեսական աճը շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցություն` պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության ու երկարաժամկետ հեռանկարի հետ»,- ասաց ԿԲ նախագահը` հավելելով, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշումը կայացնելիս ԿԲ խորհուրդը քննարկել է նաև տնտեսական աճի վրա էական ազդեցություն ունեցող ոսկու արտահանման ու վերարտահանման գործոնը։
ԿԲ նախագահը հայտարարեց, որ, դիտարկելով այս հանգամանքը, ԿԲ խորհուրդը, այնուամենայնիվ գտնում է, որ այդ որոշումը բալանսավորված է ու խոհեմ։
Մարտին Գալստյանը նաև նշեց, որ 2024 թ. երրորդ եռամսյակում ինչպես ՀՀ–ում, այնպես էլ ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են, համաշխարհային գնաճը ևս, դանդաղում է, սակայն միջազգային ապրանքահումքային շուկաներում անորոշությունները կարող են հանգեցնել անցանկալի զարգացումների։
Հարակից հրապարակումներ`
- Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը 2023 թ-ի համեմատությամբ դանդաղում է. ԿԲ
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան