Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին. Համագործակցության ի՞նչ շրջանակում եք գտնվում «Հանրային ձայն»-ի անդամների հետ
Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն այսօր քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ համագործակցության ի՞նչ շրջանակում է գտնվում «Հանրային ձայն»-ի անդամների հետ։ Նրա մոտ նման հարց առաջացել է երեկ տարածված ձայնագրությունից հետո։
Մանուկյանի ներկայացմամբ, Վահան Ավագյանն ավագանու անդամներից մեկի հետ հեռախոսազրույցում սպառնում է նրան զրկել մանդատից։
«Ինձ համար անընդունլի է, երբ իրար հետ խոսում են շանտաժի լեզվով։ Ի՞նչ հարաբերությունների մեջ եք Վահան Ավագյանի հետ, համագործակցության ո՞ր փուլում եք, որ նա պասերով գնում է առաջ»,-ասաց Մանուկյանը։
Ի պատասխան Ավինյանն ասաց՝ ոչ մի։
Հիշեցնենք, որ Վահան Ավագյանը «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարն է։
Մանուկյանը ելույթում, դիմելով «Հանրային ձայն»-ի անդամներին, հորդորեց՝ մտնել ՔՊ խմբակցություն, այդպես ավելի անկեղծ կլինեն։
«Ինձ համար ցանկացած պայմանավորվածություն ՔՊ-ի հետ ավելի վատ է, քան ՔՊ լինելը։ Ստվերային համագործակցությունն անընդունելի է»,-ասաց Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մանուկյան. Դատարանում պարտվելուց հետո պատրա՞ստ եք ներողություն խնդրել ու մանդատը վայր դնել, որովհետև քավորը դուք եք եղել
- Գրիգոր Երիցյանը քաղաքապետարանի ամբիոնից դիմեց իրավապահներին
- ՈւՂԻՂ. Երևանի ավագանու նիստում ընդդիմադիրներին զրկում են մանդատներից