Դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցներին պարտադրում են ընդգրկվել կուսակցության մեջ. Նազարյան
Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարեց, որ մարզերում որոշ բնակավայրերի դպրոցների, մանկապարտեզների տարբեր աշխատակիցների գրեթե պարտադրանքի ձևով առաջարկում են ընդգրկվել կուսակցության մեջ։
«Անուն չտամ, ինչ-որ կուսակցության մեջ։ Ես այդ տեղեկություններն ունեն։ Անգամ խոհարարներին են առաջարկում ու պարտադրում, հակառակ դեպքում՝ սպառնալով ազատել աշխատանքից»,- ասաց Գեղամ Նազարյանը՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։
Նախարարն ասաց, որ եթե նման ահազանգ ունեն, փոխանցեն իրեն. «Սա մեզ համար սկզբունքային հարց է, որ կրթական հաստատությունները պետք է զերծ լինեն քաղաքականացման և կուսակցականացման միտումներից։ Հետևողական կգնանք յուրաքանչյուրի ահազանգի հետևից»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան