Մշակույթ 13:54 10/09/2024 Հայաստան

Շուշիի «Վարանդա» երգչախումբն «Երգող Արցախ» ծրագրով ելույթ է ունենում Հայաստանում

Ավելի քան 28 տարի Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում, այնուհետև Ստեփանակերտում գործունեության ծավալած Շուշիի «Վարանդա» մանկակապատանեկան, երիտասարդական պետական երգչախումբն այսօր սկսել է իր գործունեությունը Հայաստանում։

Երգչախումբը հիմնադրվել է լիբանանահայ երաժիշտ Զաքար Քեշիշյանի կողմից։ Շուրջ 30 տարի ամռան  ամիսներին Զաքար Քեշիշյանը եղել է Արցախում։ 2004-ից  Արցախի պատվո քաղաքացի է:

Զաքար Քեշիշյանը դասախոսում է Լիբանանում պետական կոնսերվատորիայում,  Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական քոլեջում, լիբանանյան Հայկազյան համալսարանում, ղեկավարում մի քանի երգչախմբեր։

Այժմ «Վարանդա» մանկապատանեկան երգչախումբը, որն ամբողջությամբ բաղկացած է արցախցիներից, «Երգող Արցախ» վերնագրով համերգային ծրագրեր է իրականացում Հայաստանի տարբեր շրջաններում։  Սեպտեմբերի 6-ին Վաղարշապատի Մակար Եկմալյանի անվան առաջին երաժշտական դպրոցում է ելույթ ունեցել երգչախումբը, իսկ սեպտեմբերի 13-ին՝ Կամերային երաժշտության տանը կկայանա համերգ: Մուտքն ազատ է։

Panorama.am-ի հետ զրույցում «Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Զաքար Քեշիշյանն ասաց, որ, իհարկե, հեշտ չէր Հայաստանում վերսկսել գործունեությունը,  բայց հենց երգչախմբի անդամներն են դիմել իրեն ու առաջարկել Հայաստանում իրականացնել «Երգող Արցախ» երգչախմբային ծրագիրը։

«Արցախում մենք ունեինք մեր փորձասենյակը, դահլիճը, տարազներ, պետական ֆինանսավորում։ Այս բոլորից առավել կարևոր էր, որ մենք մեր միջավայրում էինք, որի համար ստեղծված էր երգչախումբը և գործում էր։

2021, 2022 թվականի ամռան ամիսներին մենք մեր գործունեությունը շարունակում էինք Ստեփանակերտում։ Այնտեղ մեզ միացան Արցախի տարբեր շրջաններից սաներ ու կազմվեց 120 հոգանոց երգչախումբ։ Երկու տարի նոր երգացանկերով համերգներ ունեցանք Ստեփանակերտում։

Իսկ արդեն Արցախից բռնի տեղահանությունից հետո երգչախմբի երեխաները գրում էին՝  պարոն Զաքար, արդյո՞ք գալու եք Հայաստանում, գոնե իրագործենք մեր ծրագիրը Հայաստանում»,- պատմեց Զ. Քեշիշյանը։

Նա նախ պարզել է, որ երեխաների մեծ մասը բնակվում է  Երևանում, Աբովյանում ու Մասիսում։  Ընդհանուր առմամբ, հավաքվել է 120 հոգանոց երգչախմբից 60 հոգի։ Շաբաթական 4 փորձ Երաժշական ընկերության տրամադրած դահլիճում ու համերգայի նոր ծրագիրը՝ 16 նոր երգով, պատրաստ է։

«Երգող Արցախ» համերգային ծրագրի ընթացում հնչում են կատակ երգեր, որը, Զ. Քեշիշյանի խոսքով, այսօր շատ պետք է այդ երեխաներին, որը նույնպես նրանց վիճակը մեղմելու տարբերակներից է, և հայրենասիրական խմբերգեր։ 

«Այս կարճ ժամանակահատվածում այս ամենը սովորելը, հասցնելը  խոսում է Արցախի երեխաների ընդունակության մասին»,- ասաց Զ.Քեշիշյանը։

Նա նշեց, որ իր համար բավականին դժվար էր երեխաների հետ առաջին հանդիպումը. «Ինձ դժվար էր գնալ ու հանդիպել այդ երեխաներին։ Գնամ՝ ի՞նչ ասեմ նրանց։ Ոտքերս առաջ չէին գնում։ Բայց հանդիպեցինք, փաթաթվեցինք ու այդ սառույցը հալվեց»։

Երգչախմբին՝ գործունեությունը վերսկսելու ու համերգներ կազմակերպելու համար հովանավորում է Արևելյան Ամերիկայի Կիլիկյան թեմի առաջնորդարանը։

«Թեմի առաջնորդ Անուշավան սրբազանը հարցրեց ինձ, թե «Վարանդա» երգչախմբի գործենության հետ կապված ի՞նչ եմ մտածում։ Ասաց, որ եթե  ծրագիր իրականացնեք, թեմն անպայման կաջակցի։ Մեծածախ ծրագիր է։ Մեզ պետք էին նոր տարազներ, քանի որ մեր ամբողջ զգեստերը մնացել էին Արցախում»,- ասաց խմբի գեղարվեստական ղեկավարը։

Նա նշեց, որ Ստեփանակերտում իրենց փորձասենյակը գտնվում էր մշակույթի պալատի վերջին հարկում, որը ռմբակոծվել էր, դահլիճը քանդվել էր։

Օգոստոսի 28-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում կայացել էր սրնգահար Զաքար Քեշիշյանի մենահամերգը։  Նվագակցել է դաշնակահար Նադեժդա Հակոբյանը։ Զաքար Քեշիշյանը շվիով և դուդուկով կատարել է ժողովրդական եղանակների մշակումներ և շվիի համար փոխադրումներ, հայտնի կոմպոզտորների ստեղծագործություններ։

«Ես նպատակ ունի այս համերգի միջոցով հավաքել արցախցիներին, մտավորականներին ու հայտարարել «Վարանդա» երգչախմբի առաջիկա համերգների մասին»,- ասաց Զ. Քեշիշյանը։

 

 

 


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:30
Փաշինյան. Հայաստանի կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին
«Հայաստանի Հանրապետության կողմից վարվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային...
Աղբյուր` Panorama.am
12:22
Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին. Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը
«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Ոսկանյան. Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը պետք է լինի մերը
«Ուղղակի հիշեցնեմ, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների պիղծ ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթված հատվածում...
Աղբյուր` Panorama.am
11:52
Կաթնամթերքի դարակաշարերի գունավորում նախատեսող երկու անգամ հետաձգված նախագիծը վերջապես ընդգրկվեց ԱԺ օրակարգ
«Հիմնական նպատակն այն է, որ առևտրի կետերում և առևտուր իրականացնելու վայրերում կաթնամթերքի դարակաշարերը ներկված լինեն կանաչ, եթե մթերքը չի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, մենք բանակցություններից չենք հրաժարվել. Վահրամ Բալայան
«Մենք բանակցություններից չենք հրաժարվել։ Մի՞թե արցախցին չէր ուզում իր հայրենիքում ապրել, նպատակադրված ուզում էր անպայման իր ունեցվածքից,...
Աղբյուր` Panorama.am
11:30
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում Ռուսաստանի և Իրանի նախագահներին
«ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ստորագրելու գործում ցուցաբերված շտապողականությունը պարզ է. այս փաստաթղթով...
Աղբյուր` Panorama.am
11:22
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ
Ովքեր պետք է 2025 թվականին ներկայացնեն հայտարարագիր 2024 թվականից մեկնարկել է Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման...
Աղբյուր` Panorama.am
11:08
Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան
«Հայաստանի համար ճակատագրական, կասեի' գոյաբանական, որոշումներն ընդունվում են մեկ անձի, կամ մեկ ընտանիքի կողմից»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:06
Լոս Անջելեսում ավերիչ հրդեհներից հայերի բիզնեսներ են տուժել
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով հայկական բիզնեսներ են տուժել: «Ամերիկայի ձայնի» տեսանյութում նշվում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:51
Էլինար Վարդանյան. ՀՀ քաղաքացին շատ է աշխատելու, շատ չի վաստակելու, սակայն ստիպված շատ ծախսելու է
Երեկ  բարձրացրած հարկերի դեմ բողոքում էին ոսկու շուկայի աշխատակիցները։ Առաջիկայում կտեսնենք բողոքի դուրս եկած նոր խմբեր։ Վստահ եմ, սրանով...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ռոսսելխոզնադզորը Վերին Լարսի անցակետում ստուգել է ավելի քան 10 հազար տոննա ապրանք
2024 թվականի դեկտեմբերին Ռոսսելխոզնադզորի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը տրանսպորտային միջոցների հսկողություն է...
Աղբյուր` Panorama.am
10:38
Ալիևներին պատկանող Բաթումի «Sheraton» հյուրանոցում ծեծել են «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդին
Բաթումիում՝ «Sheraton» հյուրանոցի նախասրահում, գիշերը հարձակվել են նախկին վարչապետ և ընդդիմադիր «Հանուն Վրաստանի»...
Աղբյուր` Panorama.am
10:31
Հանրապետության 32 հասցեում կբացվի Մարկոս Գրիգորյանի թանգարանը
«Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում կբացվի սփյուռքահայ նկարիչ, գորգանկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բաթումիում հարձակվել են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի վրա
Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։...
Աղբյուր` Panorama.am
10:18
Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր
Մանկական ճարպակալումը լուրջ գլոբալ առողջապահական խնդիր է, նրա տարածվածությունը աճում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Ըստ ԱՀԿ...
Աղբյուր` Panorama.am
10:11
ՔԿ. Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր
2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում...
Աղբյուր` Panorama.am
09:56
Քաղաքագետ. Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային
«Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային»,-գրում է քաղաքագետ...
Աղբյուր` Panorama.am
09:54
Իրանը միջուկային զենք չի ստեղծում և հարձակման դեպքում պատրաստ է պատասխանել ԱՄՆ-իմ և Իսրայելին. Փեզեշկիան
Իրանը պատերազմի չի ձգտում, բայց պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման դեպքում։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
09:41
Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը
Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահը
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ-Յոլին՝...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հունվարի 15-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 15-ին ժամը 09:15-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. Առայժմ փոխարինող չեն գտնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին փոխարինող առայժմ չեն...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սասունյան. Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու
Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը: Անցյալ շաբաթ, երբ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս կա, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը անտեղյակ է իր կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ արտահերթ ընտրությունների անհրաժեշտության կամ հնարավորության մասին ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:11
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհուրդը չի տիրապետում իրավիճակին. մասնագիտական հանրույթը անտեսվել է...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի միջև կայացած հանդիպումը բավականին թեժ է անցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` անհետ կորած զինվորների ծնողների և ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրի» նախաձեռնող խմբի վերջին նիստը կարող է շատ ջուր քաշել, չնայած...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}