Ներքին գործերի նախարարության և բանակի պաշտոնաթող սպաները Բեյրութում փակել են ճանապարհները
Ներքին գործերի նախարարության և բանակի պաշտոնաթող սպաները բողոքի ցույց են կազմակերպել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում՝ այրվող անվադողերով փակելով կառավարության շենք տանող ճանապարհները։ Այդ մասին հայտնել «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը։
Երեքշաբթի առավոտյան ծրագրված էր Լիբանանի ժամանակավոր կառավարության նիստը՝ վարչապետ Նաջիբ Միքաթիի գլխավորությամբ։ Առաջին հերթին կառավարությունը պետք է դիտարկի 2025 թվականի բյուջեն։ Սակայն նիստը հետաձգվել է քվորումի բացակայության պատճառով։
«Մենք պաշտոնաթող սպաներ ենք, քաղցած զինվորականները, ովքեր այս պահին էլ ծառայում են։ Մենք պատրաստ են լարման և ամբողջ Բեյրութի շրջափակման, եթե մեզ չլսեն», -ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ցուցարարների խոսքով՝ իրենք պատրաստ են շարունակել գործադուլը՝ պահանջելով բարձրացնել ակտիվ զինվորականների աշխատավարձերը, իսկ թոշակառուների՝ նախաճգնաժամային մակարդակին մոտ թոշակները։ Բացի այդ, ցուցարարները պահանջում են վերականգնել սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ բժշկական օգնություն։
Բողոքի ցույցերի վայրում զինվորականների և ներքին անվտանգության անձնակազմի մեծ կենտրոնացում կա։ Հանրահավաքն անցնում է առանց բախումների։
Հարակից հրապարակումներ`
- Բեյրութում տեղի ունեցածի հետևանքով տուժածների մեջ հայեր չկան. Անի Բադալյան
- Իսրայելի հարվածներից Բեյրութում զոհվել է Հեզբոլլահի երկու հրամանատար