Աբովյանի «ՄՌՈւ»-ի տարածքում հայտնաբերվել է սպիտակ կտորից կասկածելի պարկ
Այսօր քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին, ով հայտնել, որ ինքը Աբովյանի «ՄՌՈւ»-ի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Նոր Գյուղի գյուղի Աբովյանի հաշվառման քննական կենտրոնի տարածքում զենք-զինամթերք է թողել։Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։
Ոստիկանները, պարեկներն ու «մռուի» աշխատակիցները մոտ 30 րոպե «սանրել են» տարածքը և հայտնաբերել են սպիտակ կտորից կասկածելի պարկ։ Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Քննիչի ներկայությամբ բացել են կասկածելի պարկը, որտեղ հայտնաբերել են ինքնաձիգի փամփուշտներ, ինքնաձիքի պահունակ՝ լիցքավորված փամփուշտներով, մարտական նռնակներ և այլ ռազմամթերք։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Սա Աբովյանի «մռուի» ծառայողների կողմից առաջին դեպքը չէ։ Նմանատիպ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ նրանց կողմից քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքները դրական արդյունք են տվել»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Բացահայտվել է դեռևս 2005թ. կատարված զինծառայողի սպանության դեպք. մեղադրյալը նրա համածառայակիցն է
- Երևանում բացահայտվել է որպես անհայտ որոնվող տղամարդուն կյանքից զրկելու դաժան դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան