«Ժողովուրդ». Ինչու են Քասախ գյուղի բնակիչները փակելու Աշտարակ-Երևան ավտոճանապարհը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր Քասախ գյուղի բնակիչները փակելու են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը։ Վերջիններս ահազանգում են՝ նշելով, որ այլևս չեն լռելու, և որ Նաիրի համայնքի ղեկավարի՝ Նորայր Սարգսյանի գործողությունները ընդդեմ քաղաքացիների իրավունքների արդեն անցել են չափն ու սահմանը: Բանն այն է, որ Նաիրի համայնքի ղեկավարը երեկվա ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:
Այսինքն, եթե բնակիչները իրենց սեփական հողի վրա ցանկանան տուն կառուցել, համայնքի ղեկավարը պետք է առանձին-առանձին դիտարկի հարցերը, և ավագանու որոշմամբ՝ կթույլատրվի կառուցել, կամ ոչ:
Այսինքն՝ մարդիկ ընկնելու են ավելորդ քաշքշուկի մեջ, ինչի համար էլ ճանապարհ են փակելու ու պահանջելու են ավագանու նիստը բոյկոտել՝ թույլ չտալով համայնքի ղեկավարին իրենց իրավունքները ոտնահարել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։