Փաշինյանը Ադրբեջանին պարզ գործարք է առաջարկել, որից Բաքուն հրաժարվել է կամ ավելի բարձր գին պահանջել. Խաչատրյան
«Նիկոլ Փաշինյանը Բաքվին պարզ գործարք էր առաջարկել. իրեն պետք է ինչ-որ մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի «խաղաղության», անկախ նրանից, թե ինչ է դրա բովանդակությունը, որ այդ թուղթը թափահարի Չեմբերլանի նման և ասի՝ ես խաղաղություն եմ բերել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանին «խաղաղության պայմանագրի» նախագծի համաձայնեցված 13 հոդվածները ստորագրել որպես խաղաղության պայմանագիր, ինչը, սակայն, Ադրբեջանն անընդունելի է համարել։
Ըստ նրա, Ադրբեջանն այդ գործարքից հրաժարվել է կամ ավելի բարձր գին է պահանջել:
«Նիկոլ Փաշինյանի հաշվարկը պարզ էր՝ մինչև COP29-ը մի բան անի, Ադրբեջանն էլ պետք է համաձայնի, Ադրբեջանը չի համաձայնել: Ադրբեջանը այնքան ժամանակ թուղթ չի ստորագրի, քանի դեռ Հայաստանի իշխանություններին ինչ ասում է, գլխիկոր համաձայնում է։ Ինչի՞ է իրենց այդ թուղթ պետք»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Արթուր Խաչատրյանի խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային պրոցես չի եղել. «Եղել է Ադրբեջանի կողմից միակողմանի հրահանգավորում, եղել է Հայաստանի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ: Որոշ զիջումներ փաստաթղթավորված են, որոշ զիջումներ էլ, երբ ասում ես՝ տակը թուղթ, բարաթ կա՞, չեն ներկայացնում: Մասնավորապես, օրինակ, ինչի՞ հիման վրա Արցախից Հայաստանը դուրս բերեց իր ստորաբաժանումները: Դա գաղտնիք չէ։ Հայաստանի իշխանությունները հպարտորեն ասում էին՝ դուրս ենք բերել։ Ինչի՞ հիման վրա։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթով որևէ նման դրույթ չի եղել։ Դրա համար կրկնում եմ՝ չի եղել բանակացային գործընթաց»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ
- Հայաստանը կոչ է անում ստորագրել «խաղաղության համաձայնագրի» տեքստը ցանկացած ձևով՝ նվազեցնելով դրա ծավալը. Ադրբեջանի ԱԳՆ
- Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Միրզոյան
- Մասնավոր պահնորդական ընկերությունը կարող է ուղեկցել բեռներն ու մարդկանց, իսկ վերահսկողությունը բացառվում է. Միրզոյան
- Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին (Լրացված)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան