ԵՄ-ի անդամ երկիրն Ուկրաինային թույլ է տվել F-16-ներ օգտագործել Ռուսաստանի վրա հարձակվելու համար
Նիդեռլանդները թույլ են տվել Ուկրաինային օգտագործել իրենց ռազմական տեխնիկան, այդ թվում՝ F-16 կործանիչները՝ Ռուսաստանի տարածքի վրա հարձակումների համար։ Այդ մասին գրում է «Frankfurter Allgemeine Zeitung»-ը (FAZ)՝ հղում անելով թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսին։
Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Կիևն ունի ինքնապաշտպանության իրավունք։
«Ուկրաինային թույլատրվում է միջազգային իրավունքի համաձայն օգտագործել մեր զենքերը Ռուսաստանի Դաշնության տարածքում»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ հավելել է նա։
Բրեկելմանսի խոսքով՝ իր երկրի իշխանություններն ի սկզբանե Կիևի համար արևմտյան զենքի կիրառմամբ հարվածների տիրույթում որևէ սահմանափակում չեն կիրառել։ Այն ներառում է F-16-ների օգտագործմամբ հարձակումները, պարզաբանել է նախարարը
Հարակից հրապարակումներ`
- Գիշերվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ն 46 ԱԹՍ-ից խոցել է 38-ը, երկու քաղաքցի վիրավորվել է
- Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբան հրաժարական է տվել
- Զելենսկին F-16-ի կործանումից հետո աշխատանքից ազատել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան