Ինչո՞ւ մանդատից չեն զրկում Զարուհի Փոստանջյանին կամ բանտում գտնվողին. Պեդրո Զարուկյանի հիմնավորումը
«Պարոն Երիցյանի հեռացումը խոսքի ազատության սահմանափակում է ու ընդդիմության լռեցում»,-հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ անդրադառնալով իր խմբակցության ղեկավարի լիազորությունների դադարեցման վերաբերյալ նախագծին։
Նա նշեց, ավագանու երկու անդամներ կան, որոնք երբևէ չեն մասնակցել նիստերին՝ Զարուհի Փոստանջյանը «Մայր Հայաստան» խմբակցությունից ու Արտակ Գալստյանը «Հանրային Ձայն» խմբակցությունից։
«Նրանք ընդհանրապես չեն ներկայացել ու նրանց չեք հեռացրել։ Մեկը բանտում է, մյուսը Զարոհի Փոստանջյան անունով, որ ընդհանրապես չի եկել։ Ձեզ պետք են ավագանու անդամներ, որոնք չեն խոսում, սա պարզ քայլ է դեպի ավտորիտար ու կոռումպացված պետություն»,-ասաց Պեդրո Զարոկյանը։
Բանախոսն ընդգծեց, այսօր ունենք քաղաքային իշխանություն, որը չունի երևանցիների մեծամասնության քվեն։
«Քաղաքապետարանն աշխատում է ոչ թափանցիկ, ավելի շատ զբաղված է կասկածեկի թղթաբանությամբ, կոռուպցիայի հետքեր ծածկելով, քան քաղաքի խնդիրները լուծելով։ Ունենք քաղաքապետ, ով կառավարում էր պետության մի ֆոնդ՝ ԱՆԻՖ անունով, որտեղ այսօր կա երկու քրեական գործ հարուցված 6 մլրդ դրամ փոշիացման կասկածանքով, 15.5 մլն դրամ փոշիացման կասկածանքով»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչու է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պարբերաբար դավեր նյութում թիմի ներսում
- ԱՆԻՖ-ում չարաշահումների գործով դեռ մեղադրյալ չկա
- «Փաստ». Ինչպե՞ս է եղել, որ Արմեն Փամբուխչյանի հայրը հաջողացրել է պետական սուբսիդավորում ստանալ 102,5 մլն դրամի չափով
- Այո, ԱՆԻՖ-ում կան ձախողումներ. Փաշինյան
- Կառավարությունը լուծարում ԱՆԻՖ-ը՝ պետական բյուջեից ընկերությանը տված 1.7 մլրդ դրամի միջոցներով
- Ահազանգ. Սայաթ-Նովա փողոցում քաղաքապետարանի տնկած սոսիները համատարած չորանում են
- Մեկ տույան գնել են 214 հազար դրամով. Նոր մանրամասներ չորացած պուրակի ծախսերից
- Ավինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. Ահազանգ
- Արաբկիրի թաղապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, տեղակալների նկատմամբ՝ կալանքը
- ՔՊ-ականը նախարարից հետաքրքրվեց «ԱՆԻՖ»-ին և «Ֆլայ Արնա»-ին հատկացված միլիարդներից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին