Կրթություն, գիտություն 17:34 10/09/2024 Հայաստան

10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի դասագիրք չունենք, դա անելու ենք թղթապանակի միջոցով. ԿԳՄՍ նախարար

««13 դասագիրք չի մտել դպրոց» արտահայտությունը կապ չունի իրականության հետ»,- Ազգային ժողովում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա մանրամասնեց, որ 10 դասագրքերի պարագայում, որոնք հիմնականում վերաբերում են օտար լեզուներին և 10-րդ դասարանում նաև «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներին, գործածվում են նախորդ տարվա դասագրքերը։  Նրա խոսքով, դասագրքերի բացակայություն կա ընդամենը 3 առարկայի պարագայում, որոնցից 2-ը «Համակարգչային գիտություն», «Թվային գրագիտություն» առարկան է տարբեր դասարանների, որտեղ դասագիրքը շատ պայմանական է, որովհետև այդ առարկայի դասավանդման համար շատ ավելի այլ նյութեր են կարևոր։

«Մյուսը՝ 10-րդ դասարանի «Պատմություն» առարկան է, որտեղ չենք ունեցել երաշխավորված դասագիրք և հատուկ այժմ գնում ենք այնպիսի մի եղանակի, որը նաև պատմության ուսուցանումը պետք է դարձնի ավելի արդյունավետ՝ դա անելով ուսումնական նյութերի թղթապանակի միջոցով՝ զարգացնելով երեխաների մտածողությունը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}