Չե՞ք ամաչում, Դուք պիտի ամաչեք. Երևանի ավագանու նիստում
«Հիմա դուք չե՞ք ամաչում, որ ստում եք ամբիոնից, ի՞նչ է արել ձեզ Ավինյանը, որ այս ամոթալի բանը բերել եք ու այդտեղից պաշտպանում եք»,- ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը՝ դիմելով ամբիոնի մոտ իր լիազարությունների դադարեցման նախագիծն ու դրա հիմնավորումը ներկայացնող Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարատ Թոխյանին։
Երիցյանի հարցն ու հայտարարությունն առաջացրեցին Ավինյանի ծիծաղը։
«Փաշինյանը որ ասում է, որտեղ հաց, այնտեղ կաց, ձեր հացը քաղաքապետարանո՞ւմ է, որ չեք կարողանում բարոյականությամբ առաջնորդվեք։ Ավինյանը ձեզ ասել է, նախագիծ կազմեք, ինչի՞ չեք կազմել պատշաճ նախագիծ, դու իրավաբա՞ն եք, գուցե Ձեր լեզվի իմացությունը չի հերիքում։ Չե՞ք ամաչում, պարոն Թոխյան»,-ասաց Երիցյանը։
Ի պատասան Թոխյանը հայտարարեց. «Դուք պետք է ամաչեք, քանի որ հարցն էլի մանիպուլացնում եք»։
Հարակից հրապարակումներ`
- Գրիգոր Երիցյանը քաղաքապետարանի ամբիոնից դիմեց իրավապահներին
- ՈւՂԻՂ. Երևանի ավագանու նիստում ընդդիմադիրներին զրկում են մանդատներից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին