Քաղաքական 17:56 10/09/2024 Հայաստան

Այսօր բուհերը դարձել են քաղաքական հետապնդման օջախներ. Լիլիթ Գալստյան

«Բուհերում իրականացվում են քաղաքական զտումներ, որի հետևանքով դասախոսական  գործունեությունից մեկուսացվում են ոչ իշխանական  հայացքներ ունեցող դասախոսներ»,- Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նա նշեց, որ, ըստ տեղեկությունների, Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանից 1,5  տարում աշխատանից ազատվել  է շուրջ  50 դասախոս, համալսարանի աշխատակիցների 20 տոկոսը։ Լ. Գալստյանը նշեց, որ Բրյուսովի անվան պետական համալսարանից հետ չեն մնում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները։

«Բուհերից բոլոր կուսակցական և խմբային երևույթներն  արմատախիլ անելու,  ռեկտորների կուսակցական  պատկանելիությունը բացառելու, բոլոր բուհերն  ապաքաղաքականացնելու խոստումով իշխանության եկած քաղաքական ուժը ոչ միայն բուհերի  կառավարման խորհրդի նախագահներ դարձրեց ՔՊ-ական Սուրեն Պապիկյանին, Տիգրան Ավինյանին, Վահագն Խաչատուրյանին և այլն, այլ նաև այսօր բուհերը դարձել են քաղաքական հետապնդման օջախներ»,- ասաց Լ. Գալստյանը։   

Նա նշեց, որ անցանկալիներից ազատվելու համար առանց մոնիթորինգ  իրականացնելու կրթական ծրագիր և ամբիոն է  փակվում, շինծու գործեր են հարուցվում, կալանքի տարվում միայն նրա համար, որ տվյալ դասախոսը քաղաքական հայացքներ ունի, վտանգ է ներկայացնում գործող իշխանության համար։

Մանրամասն՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}