2013-15 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքն ընդլայնվել էր, շուրջ 500 ք/կմ-ով. Հայկ Մամիջանյան
«Սահմանազատման գործընթացի կանոնակարգի 5-րդ հոդվածի առաջին ամսով մի կետ կա, որտեղ նշվում է, յասպես կոչված, հատվածական սահմանազատման մասին և այն համարվելու է համաձայնեցված՝ անկախ նրանից, թե մինչև վերջնական սահմանազատման գործընթացն ինչքան ժամանակ կանցնի»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա բացատրեց, որ մինչև սահմանազատման գործընթացի վավերացումն այդ հատվածները համարվում են սահմանազատված։
«Այլ կերպ ասած՝ Ադրբեջանաը կարող է իրեն հետաքրքրող հատվածների սահմանազատումն իրականացնել, այն համարել ավարտված և այլևս ոչ մի շարունակություն չտալ։ Այն, ինչ տեղի ունեցավ Տավուշի 4 գյուղերի հետ։ Ադրբեջանը պարտադրեց իր կամքը և Հայաստանը կորցրեց 4 գյուղ»,-հայտարարեց Մամիջանյանը։
Պատգամավորն ասաց, որ նույն պատմությունն է նաև խաղաղության պայմանագրի հետ։
«Խաղաղության պայմանագրում սահմանազատման մասին բան չի լինելու, գերիների վերադարձի հետ կապված բան չի լինելու, ինչպես նաև տրանսպորտային հանգույցների հետ կապված և Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զինյալների մասին բան չի լինելու։ Բա Հայաստանի շահերի տեսանկյունից դատարակ փաստաթուղթն ընդունում եք, որ ի՞նչ անեք»,-ասաց Մամիջանյանը։
Նա հակադարձեց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե նախկինում տարածքները հանձնված են եղել։.
«2013, 2014, 2015 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքն ընդլայնվել է, շուրջ 500 ք/կմ-ով»,- ասաց Մամջանյանը՝ նշելով, որ այն արվել է ի պատասխան հակառակորդի դիվերսիոն գործողությունների և այն արվել է լուռ, ի տարբերություն գործող իշխանության, որը 2020 թվականի տավուշյան գործողությունները ներկայացրեց որպես «Հայրենական պատերազմ»։
Հարակից հրապարակումներ`
- Այսօրվա իշխանությունը հայի, հայրենասեր հայի օրակարգից տրամագծորեն տարբեր օրակարգ ունի. Մամիջանյան
- Ընդդիմությունը պետք է օր ու գիշեր աշխատի, ինչը փորձում է անել. Հայկ Մամիջանյան