Մանուկյան. Դատարանում պարտվելուց հետո պատրա՞ստ եք ներողություն խնդրել ու մանդատը վայր դնել, որովհետև քավորը դուք եք եղել
«Էս նախագիծը, որ բերել եք, թերի է նաև վարչարարության առումով։ Հետ կանգնեք էդ մտքից, դա նաև ձեզ պատիվ կբերի»,-Երևանի ավագանու ընթացող նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ խոսելով ավագանու երեք անդամների՝ բացակայությունների հիմքով կիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծերի մասին։
Հիշեցնենք, որ երեք նախագիծ է ներառվել նիստի օրակարգում՝ ավագանու ընդդիմադիր անդամներ Գրիգորի Երիցյանին, Անույշ Խուդավերդյանին, Անուշ Գինոսյանին լիազորություններից զրկելու վերաբերյալ։
«Էս ամեն ինչով դուք լարում եք իրավիճակն ու հետո ասում, եկեք մեկս մյուսին հարգենք, ո՞նց եք պատկերացնում։ Կրկնում եմ, հետ կանչեք, քանի որ դատարանում վատ դրության մեջ կհայտնվեք, առավել քան վստահ եմ։ Հռետորական հարց, դատարանում պարտվելուց հետո պատրա՞ստ եք հրապարակյին կերպով ներողություն խնդրել ու մանդատը վայր դնել, որովհետև ուրիշի մանդատի վայր դնելու քավորը դուք եք եղել»,-ասաց Մանուկյանը՝ դիմելով Երևանի ավագանու Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Մարատ Թոխյանին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Չե՞ք ամաչում, Դուք պիտի ամաչեք. Երևանի ավագանու նիստում
- Գրիգոր Երիցյանը քաղաքապետարանի ամբիոնից դիմեց իրավապահներին
- ՈւՂԻՂ. Երևանի ավագանու նիստում ընդդիմադիրներին զրկում են մանդատներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան