Մեսրոպ Մանուկյանը՝ Ավինյանին. Վտանգավոր է, գլխավոր հատակագծում հեծանվային որևէ արահետ չեք նախատեսել
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը բազմաթիվ շեղումներ, թերություններ ու խախատումներ է գտել Երևանի ավագանու նիստում ներկայացվող Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախագծում։
«Չկա ավտոմեքենաների թվաքանակի աճի կանխատեսում, դրանց արձագանքոց համապատասխան միջոցառումների ուրվագիծ, խոսք չկա, թե ինչպես եք բեռնաթափելու Կենտրոնը։ Վտանգավոր է, գլխավոր հատակագծում հեծանվային որևէ արահետ չեք նախատեսել։ Անկեցծ վտանգավոր է դա»,-ասաց Մանուկյանը՝ դիմելով նիստը վարող Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, իրականացվել է ռազմավարական էկոլոգիայի խայտառակ գնահատում։
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչի հաշվին է ավելանում կառուցապատման համար նախատեսված 20 տոկոս տարածքները»,-ասաց Մանուկյանը։
Ելույթի ժամանակը սպառվեց, Մանուկյանն ասաց՝ ելույթը կշարունակի խմբակցությունների ելույթների համար սահմանված ժամանակում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան