Նիկոլ Փաշինյանը ստում է, հերթական անգամ
Այսօր Երևանում մեկնարկել է ՀՀ ԱԳՆ կողմից կազմակերպված «Երևանյան երկխոսություն» միջազգային կոնֆերանսը։ Կոնֆերանսին ունեցած իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, «ընթերցել է» 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը և հավելել. «Ինչպես տեսնում եք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը անվտանգության գործառույթը և անվտանգության երաշխավորի դերը ՀՀ տարածքով տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման... վերապահել է Հայաստանի Հանրապետությանը... և այլ կերպ չէր էլ կարող լինել...»։
Մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ՀՀ վարչապետի կայքում հրապարակված տեքստի 9-րդ հոդվածում կարդում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից նրբորեն շրջանցված նախադասությունը.
«...Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։
Հատկանշական է, որ վարչապետի պաշտոնական կայքում առկա է ոչ միայն հայերեն թարգմանությունը, այլև կողմերի ստորագրությամբ բնօրինակը ռուսերեն լեզվով, որը թերևս համակարգչային տեխնիկայով խմբագրելը ավելի դժվար կլինի։