Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի ռեկորդային թիվ է գրանցվել
Վիետնամի հյուսիսին հարվածած «Յագի» թայֆունի զոհերի թիվը աճել է մինչև 127 մարդու։
Այն համարվում է վերջին 30 տարվա ընթացքում Հարավչինական ծովում տեղի ունեցած ամենաուժեղ թայֆունը։
54 մարդ անհետ կորել է, 764-ը՝ վիրավորվել; «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին երեքշաբթի հայտնել է Վիետնամի պետական VNA գործակալությունը՝ վկայակոչելով Վիետնամի գյուղատնտեսության նախարարության բնական աղետների կառավարման վարչությանը։
Նախկինում հաղորդվում էր, որ զոհվել է 65, վիրավորվել՝ 752, անհետ կորել՝ 40-ը։
Հարակից հրապարակումներ`
- Վիետնամի ափերի մոտ ռուսական անձնակազմով կորեական նավ է բռնկվել
- Վիետնամում 18 երեխայի սխալմամբ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ