Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանի իրավիճակը
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին և Զաքիր Հասանովը Բաթումիում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Երկկողմ հանդիպմանը Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են հարևան երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Չիկովանին և Հասանովը քննարկել են նաև անվտանգության և ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցեր։ Հասանովը Բաթում է ժամանել ՝ մասնակցելու Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի պաշտպանության նախարարին զարմացրել է համատեղ զորավարժությունները հետաձգելու ԱՄՆ-ի որոշումը
- Հայաստանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են համագործակցության պլան