Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կնվազի 2-4 աստիճանով
Երևանում սեպտեմբերի 11-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 10-ին և 13-ին՝ ժամանակ առ ժամանակ, 12-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Մարզերում սեպտեմբերի 11-12-ին կեսօրից հետո, 10-ին և 13-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 11-ին կբարձրանա 3-5 աստիճանով։