Մասիս բլուր նեոլիթյան բնակատեղում պեղումները արդեն տվել են բացառիկ արդյունք. Հնագետ
Յոթ օր է հայ-ամերիկյան արշավախումբը պեղում է Մասիս բլուր նեոլիթյան բնակատեղը։ Հնագետ Պավել Ավետիսյանը հայտնում է, որ արդեն ունեն բացառիկ արդյունք։
«Շինության պատի տակ բացվել է երեխայի թաղում։ Կառույցը մ․թ․ա․ VI հազ․ առաջին քառորդի շերտում է։ Այսինքն թաղումը կա՛մ նույն ժամանակներին է վերաբերում կա՛մ ավելի վաղ է։ Հայաստանի տարածքում առ այսօր ունենք այդ ժամանակներին վերաբերող հստակ կոնտեքստով ու թվագրությամբ երկու թաղում՝ մեկը Ակնաշենից, մեկը Մասիս բլուրից։
Այս նոր թաղման ԴՆԹ անալիզները կգան լրացնելու Արաքսից հյուսիս ընկած տարածքներում բնակվող նեոլիթյան հանրությունների մասին մեր պատկերացումները»,- գրել է Պ. Ավետիսյանը։
Նա հայտնել է, որ գործընկերներս շարունակում են «փոքրիկի» կմախքի մաքրման աշխատանքները։
«Արտակարգ նշանակության փաստագրում է»,- ընդգծել է հնագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան