Քաղաքական 19:19 10/09/2024 Հայաստան

1 Mercedes և 20 BYD. Երևանի քաղաքապետարանը 644.000 դոլարի էլեկտարական մեքենաներ է գնել․ «Հետք»

Երևանի քաղաքապետարանը 644 հազար դոլարով 21 հատ էլեկտրամոբիլ է գնել։ Այս մասին «Հետքը» տեղեկացել է Երևանի քաղաքապետարանից։ Մեքենաների գնման պայմանագրերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ ձեռք է բերվել 2023 թ․-ի մեկ Mercedes EQE500 և 2024 թ․-ի արտադրության 20 հատ  BYD song plus ավտոմեքենա։ Ի դեպ Mercedes-ի գնով հնարավոր է ձեռք բերել 3 հատ BYD։

Երևանի քաղաքապետարանը այս տարվա մայիսին ձեռք է բերել 20 նոր էլեկտրամոբիլ։ Էլեկտրամոբիլները BYD song plus մակնիշի են, 2024 թվականի արտադրության։ Մեքենաների գնման համար հայտարարվել է էլեկտրոնային աճուրդ։ Ամենացածր գնառաջարկը  ներկայացրել է «Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ն։ Մեքենաներից յուրաքանչյուրի արժեքը 11 մլն դրամ է՝ մոտ 28 հազար դոլար։ Քաղաքապետարանից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ էլեկտրամոբիլները սպասարկում են Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումներին։

Համաձայն մեքենաների տեխնիկական բնութագրի՝ էլեկտրամոբիլների առավելագույն վազքը 200 կմ է։ Մեքենայի արտաքին չափերը 4785 մմ x 1980մմ x 1660մմ են, փոխանցման տուփը՝ ավտոմատ։ Մարտկոցը 71,8 ԿՎտ է, հզորությունը՝ 204 ձ/ուժ։ Մեկ լիցքավորմամբ մեքենան կարող է անցնել մինչև 520 կմ։ Էլեկտրամոբիլի երաշխիքային ժամկետը 5 տարի է կամ 150 հազար կմ վազք։ Մեքենայի առանձին մասերի՝ շարժիչի և մարտկոցի երաշխիքը 8 տարի է կամ 150 հազար կմ վազք։

«Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ից Երևանի քաղաքապետարանը ևս մեկ գնում է կատարել այս տարվա օգոստոսին։ Այս անգամ քաղաքապետարանը մոտ 33 մլն դրամ է վճարել 2023 թվականի արտադրության Mercedes EQE500 մակնիշի էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար։  

Համաձայն տեխնիկական բնութագրի՝ նոր ձեռք բերված էլեկտրամոբիլը լիաքարշ է, վազքը՝ 200 կմ։ Մեքենայի արտաքին չափերը 4880 մմ x 2032մմ x 1679մմ են, փոխանցման տուփը՝ ավտոմատ։ Մարտկոցը 96,1 ԿՎտ է, հզորությունը՝ 480 ձ/ուժ։ Մեկ լիցքավորմամբ մեքենան կարող է անցնել մինչև 609 կմ։ Էլեկտրամոբիլի սպասարկման ժամկետը 5 տարի է կամ 150 հազար կմ վազք։ Մեքենայի առանձին մասերի՝ շարժիչի և մարտկոցի երաշխիքը 8 տարի է կամ 150 հազար կմ վազք։

Թե ում է սպասարկելու թանկարժեք Mercedes EQE500-ն, Երևանի քաղաքապետարանից խոստացան գրավոր հարցմամբ պատասխանել։ Կարելի է ենթադրել, որ Mercedes EQE500-ը գուցե սպասարկի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:52
Երևանի ծննդատներից մեկում 42-ամյա կնոջ արգանդից 10 կգ կշռող միոմա է հեռացվել
42-ամյա կինը մեկ տարի շարունակ ունեցել է որովայնային ցավեր, նկատել է որովայնի չափերի ակնհայտ մեծացում: Դիմել է «Էրեբունի» բժշկական...
Աղբյուր` Panorama.am
16:49
Ֆրանսիայի ԱԺ բյուրոն հաստատել է Մակրոնի իմփիչմենթի ընթացակարգը
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) բյուրոն հաստատել է նախագահ Էմանուել Մակրոնի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու բանաձևի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Հնդկաստանի երկու քաղաքացի կալանավորվել է
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով
Աղբյուր` Panorama.am
16:44
Երկու հազարամյակի ընթացքում առաջին անգամ Արցախում հայ չի մնացել. «Հիշատակի և հույսի» երեկո՝ Բրյուսելում
Համագործակցաբար Եվրոպայի մի շարք հայկական կազմակերպությունների՝ մասնավորապես, Գերմանիայի «Մունք» նախաձեռնության և Հայ Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
16:36
ԱՄՆ-ում հրապարակվել է Titan բատիսկաֆի բեկորների լուսանկարը
ԱՄՆ առափնյա պահպանությունը հրապարակել է Titan բատիսկաֆի պոչի հատվածի բեկորների լուսանկարը, որում զոհվել է դեպի Տիտանիկ գնացող արշավախումբը ՝...
Աղբյուր` Panorama.am
16:33
Եկեղեցու որոշումը՝ հրավիրել քաղաքական ղեկավարությանը, իրավացի է, հրավերը հղվել է պետության կառավարման ինստիտուտներին. Վերլուծաբան
«Մեծ աղմուկ է բարձրացրել այն, որ սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարի վերաօծման առիթով ՀԱԵ ղեկավարությունը հրավիրել է նաև քաղաքական իշխանության...
Աղբյուր` Panorama.am
16:13
Ամբերդում դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները կտևեն 5-6 տարի
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական...
Աղբյուր` Panorama.am
15:56
Freedom Broker Armenia-ն հայտարարում է զրոյական միջնորդավճար բրոքերային հաշվից միջոցների դուրսբերման համար
Freedom Broker Armenia-ն իր օգտատերերի համար հայտարարում է թարմացում՝ բրոքերային հաշվից ՀՀ դրամով դրամական միջոցների դուրսբերման միջնորդավճարը...
Աղբյուր` Panorama.am
15:53
Արարատ սարը մեզ համար ուխտ է, տարբեր մարդկանց մոտ Արարատ սարի նկատմամբ ֆոբիաներ են ձևավորվել. Արշակ Սրբազան
«Զարմանալի է, տարօրինակ, որ մենք կամովի հրաժարվենք այնպիսի խորհրդանիշներից, որոնք հազարամյակների պատմություն ունեն»։
Աղբյուր` Panorama.am
15:49
Քշում են ոչ սթափ, առանց վարորդական իրավունքի. Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխելով 179 մեքենա
Սեպտեմբերի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4123...
Աղբյուր` Panorama.am
15:44
Խորհրդարանը հավանություն է տվել Վրաստանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագծերի փաթեթին
Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է օրինագծերի փաթեթ՝ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
15:28
Ուշագրավ դեպք Գեղարքունիքում. Պարեկը լոգարանի դուռը կոտրել ու սիրած աղջկան փախցրել է
Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 30-ամյա Խ․Պ․-ն սեպտեմբերի 15-ի երեկոյան ընկերների և հորեղբոր հետ գնացել է կողքի գյուղում ապրող՝ հավանած...
Աղբյուր` Panorama.am
15:17
Մամիկոն Ասլանյան. Շնորհակալ եմ ինձ էսթետիկ կյանք վերադարձնելու համար
Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որ տևական ժամանակ անցկացրեց անազատության մեջ, գրել է. «Շնորհակալ եմ «Սլավմեդ» ԲԿ...
Աղբյուր` Panorama.am
15:08
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն այսօր նշում է 22-ամյակը
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին, որը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 49-րդ տեղն ու արդեն մի քանի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
14:46
Ստեղծվել էր իրավիճակ, երբ Բագրատ Սրբազանը հարկադրված է եղել ընդունել այդ առաջարկը. Արշակ Սրբազան
«Ինչ-որ մի պահից սկսած Բագրատ Սրբազանը ներգրավվեց այնպիսի գործընթացների մեջ, որոնք ենթադրում էին քաղաքական գործիքակազմերի օգտագործում:...
Աղբյուր` Panorama.am
14:43
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում ականի պայթյունից 69 ադրբեջանցի է մահացել
Ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում ականի պայթյունից տուժել է 377 ադրբեջանցի։ Ականի պայթյուններ տեղի են...
Աղբյուր` Panorama.am
14:16
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ. Քանի դեռ Հայաստանը սահմանդրական փոփոխություններ չի իրականացրել, երկու երկրների միջև խաղաղության մասին խոսք լինել չի կարող
«Հայկական կողմն առաջարկում է կնքնել խաղաղության պայմանագիրն այս պահին համաձայնեցված դրույթների հիման վրա»,-հայտարարել է Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
14:12
Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու, զանգակատան շուրջ թաղումներ չեն լինելու
«Մայր տաճարի զանգակատան շուրջ կաթողիկոսների հուղարկավորության համար այլևս տեղ չկա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
13:42
Եկեղեցին որևէ մեկի առջև ոչ կխոնարհվի, ոչ էլ ծնկի կիջնի՝ բացի մեր Տիրոջից ու Աստծուց. Նաթան Սրբազան
«Եթե Աստծո առջև չեք խոնարհվում,  ստիպված պետք է լինեք խոնարհվել մարդու առջև։ Ընտրությունը ձերն է»,- լրագրողների հետ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
13:39
Ուկրաինայում ռազմական գործողությունները կավարտվեն 2025 թվականին. Կոբախիձե
Ուկրաինայում ռազմական գործողությունները կավարտվեն 2025 թվականին, որից հետո Վրաստանի հարաբերություններն օտարերկրյա գործընկերների հետ կսկսեն...
Աղբյուր` Panorama.am
13:12
Մեկ օրում գրանցվել է 9 ՃՏՊ, 17 մարդ վնասվածքներ է ստացել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 16-ից 17-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:10
Իշխանությանը հրավիրելը որևէ ձևով դիրքորոշումների փոփոխություն չի նշանակում. Արշակ Սրբազան
«Եկեղեցին շարունակելու է իր դիրքորոշումները, իր մտահոգություններն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կգտնի»։
Աղբյուր` Panorama.am
13:05
Գողացած հեռախոսով փող էր պահանջել և ստացել հեռախոսատիրոջ ընկերներից
Ոստիկանության Աշտարակի բաժին սեպտեմբերի 16-ին դիմել է Ոսկեվազ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ օգտվելով տան դուռը բաց լինելու...
Աղբյուր` Panorama.am
12:45
Մայր տաճարն ունի նոր՝ բրոնզաձույլ խաչ
«Մայր տաճարը՝ սկսած հիմնատակներից, վերջացրած մայր եկեղեցու խաչով, իրականացվել են ամրակայման բազմաբնույթ աշխատանքներ»,- Մայր տաճարի...
Աղբյուր` Panorama.am
12:32
500 տարի հետո էլ մենք ապրելու ենք պատմական մեր հայրենի հողի վրա. Մուշեղ Սրբազան
«Հայաստանը հավերժ է ապրելու է։ Յուրաքանչյուր հայորդի, որ պետք է աչք բացի այս սուրբ երկրում, այն վստահ  համոզմումը պետք է ունենա, որ...
Աղբյուր` Panorama.am
12:20
Ողբերգական վթար Իրանում. Կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ
Իրանի Յազդի նահանգում ուղևորներով լի ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ողբերգական պատահարի հետևանքով 10 մարդ զոհվել է, 41-ը ստացել տարբեր աստիճանի...
Աղբյուր` Panorama.am
12:14
Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի գործով մանրամասներ է հայտնել
Վճռաբեկ դատարանի հակակոռոուպցիոն պալատը սեպտեմբերի 12-ին հրապարակել է թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով (ըստ մեղադրանքի Ռոբերտ Քոչարյանի,...
Աղբյուր` Panorama.am
12:13
Մայր տաճարի որմնանկարների գույները մոտեցել են հենց Հովնաթանյանների վրձնած գույներին
«Գրեթե 6 տարի է Մայր տաճարն իր աղոթական դռները փակել էր հավատացյալների, այցելուների առջև։ Ավարտին է հասել Մայր տաճարի հիմնանորոգման...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան
11:41 17/09/2024

Մայր տաճարի վերանորոգման համար պետության կողմից ֆինանսական աջակցություն չի եղել. Մուշեղ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}