Ձեր աննախադեպությունը շինթույլտվություններն են, որոնց արդյունքում էս քաղաքը տրաքելու է. Ավագանու անդամ
«Ձեր աննախադեպությունը շինթույլտվություններն են, որոնց արդյունքում էս քաղաքը տրաքելու է»,-գլխավոր հատակագծի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
Նա նկատեց, այո, պարոն Ավինյան, 52 կմ ասֆալտը գովելի է, աննախադեպ է, բակերն էլ են գովելի։
«Բայց ի՞նչ սկզբունքով եք որոշում, որ փողոցը ասֆալտապատել։ Ես Ամիրյան փողոցի բնակիչ եմ, ասֆալտը վատ վիճակում չէր։ Ամիրյանի հարակից Քոչինյան փողոցը չգիտեմ, երբ է վերջին անգամ վերանորոգվել, խայտառակ վիճակում է, և դա տրամաբանական չէ՝ հաշվի առնելով, թե ինչ թանկարժեք ռեստորաններ, նորակառույցներ կան այդտեղ։ Իմ կարծիքով ձեր աննախադեպությունը ձեր շինթուլտվություններն են, որոնց արդյունքում էս քաղաքաը տրաքելու է, թե կոյուղին, թե կոմունիկացիաները»,-ասաց Հակոբյանը։