ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալներում գրում են Ադրբեջան՝ մտածելով, որ այն կնպաստի իրենց ապաստանի հայցին. Արարատ Միրզոյան
«Թեև դուք հակառակն եք պնդում, բայց ես փորձից ելնելով կարող եմ ասել, որ քիչ չեն այն դեփպքերը, երբ ՀՀ քաղաքացիները մտածելով, որ նման ձևով կարող են ավելի հեշտ ապաստան գտնել այս կամ այն ապաստանի թիրախ երկրում, իրնց տվյալների մեջ նշում են այլ երկրներ, այդ թվում նաև Ադրբեջանի Հանրապետությունը՝ մտածելով, որ այն ավելի լեգիտիմություն կարող է հաղորդել ապաստանի իրենց հայցին»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա պատասխանեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի բարձրացրած հարցին, ըստ որի ԱԳՆ-ն սպառիչ պատասխան չի տվել այն բողոքին, թե ինչու է Գերմանիայի միգրացիոն ծառայությունը հայերի փաստաթղթում նշում նաև Ադրբեջանի հանրապետությունը։
Միրզոյանը վստահեցրեց, որ նման դեպքերը քիչ չեն և հավելեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն ակտիվորեն զբաղվում են դրանով։
Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ մտահոգիչն այն է, որ նման քաղաքացիներին չարտաքսել Ադրբեջան և հիմնական երկիր ներկայացվի հենց այդ երկիրը։
«Թե ԱԳ նախարարության պատասխանն է ոչ սպառիչ և ամբողջական՝ այն ինձ չպետք է ասել, այլ պետք է ասել ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր իրենք են նշում ծննդյան մյուս երկիրը Ադրբեջան, մտածելով, որ այդպես ապաստան ավելի հեշտ կստանան»,- ասաց Միրզոյանը և վստահեցրեց, որ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններն միջոցներ են ձեռնարկու, որպեսզի նման քաղաքացիներին չարտաքսեն Ադրբեջան։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն ու ԵՄ-ն սկսել են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները
- Շենգենյան տուրիստական վիզաների դիմելու նպատակով գրանցման պատուհանը բաց կլինի 6 ժամ․ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանություն