Եթե սահմանազատումը նախնական է, ինչո՞ւ սյուներ տեղադրվեցին, պատ կառուցեցին. Խաչատրյանը՝ Գրիգորյանին
«Տրամաբանական կլիներ ակնկալել, որ սկզբում պետք է կանոնակարգը հաստատվի, նոր սահմանազատում լինի։ Այլապես եթե հնարավոր է առանց կանոնակարգի սահմանազատում անել՝ արեք, էլ ինչու եք մշակել կանոնակարգն ու ուղարկել ՍԴ»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցում պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Այնուհետև Ա. Խաչատրյանն ասաց. «Մարտի 6-ին դուք հայտարարում եք, որ Ադրբեջանը հրաժարվում է ընդունել ՀՀ 31 բնակավայրերի տարածքների օկուպացիայի փաստը: Մինչ այժմ ոչ դուք, ոչ կառավարության որևէ անդամ, ոչ էլ Ադրբեջանի որևէ պաշտոնյա այս պնդումը չի հերքել։ Մարտի 7-ին ասում էիք, որ սահմանազատման հանձնաժողովները քննարկել են միջպետական սահմանազատման հարցերով կանոնակարգի համաձայնությունը:
Ձեր հայտարարությունից հետո արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ հանձնաժողովների հանդիպման արդյունքում կայացված հաղորդագրությամբ նշված 4 գյուղերի հատվածում սահմանազատումը նախնական է, մինչև սահմանազատման գործընթացի ամբողջական ավարտը: Խնդրում եմ՝ հստակեցնել՝ ինչքանո՞վ է նախնական: Նախնականի ու վերջնականի միջև ինչքան ժամանակ եք նախատեսում: Եթե նախնական է, ի՞նչ իմաստ ուներ սյուներ ամրացնել ու մի մասը բետոնից, մի մասը ժեշտից պատ կառուցել»,-հարցրեց նա:
Մ. Գրիգորյանի պատասխանը՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին
- Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը
- Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների միջև ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան