ԱՄՆ-ը Մարս չի հասնի, եթե Հարրիսը հաղթի. Իլոն Մասկ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում գրել է, որ ԱՄՆ-ը երբեք չի հասնի Մարս, եթե նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթի փոխնախագահ Քամալա Հարիսը։
Իր հրապարակման մեջ ձեռնարկատերը կոչ է արել լրջորեն բարեփոխել ամերիկյան կառավարությունը, քանի որ, ըստ նրա, երկրում օրենքները տարեցտարի ավելի են խստացվում։
«Քանի դեռ կառավարության լուրջ բարեփոխումներ չեն կատարվել, օրենքներն ու կանոնակարգերը ամեն տարի ավելի խստացված կդառնան, քանի դեռ բոլոր մեծ գաղափարները՝ մեր քաղաքների միջև արագընթաց երկաթուղուց մինչև բազմաթիվ մոլորակների վրա կյանք ստեղծելը, կմնան անօրինական։ Մենք երբեք չենք հասնի Մարս, եթե Քամալան հաղթի»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ X սոցիալական ցանցում գրել է գործարարը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան