Մշակույթ 15:53 11/09/2024 Հայաստան

Շատ արժեքներ մեզանից խլելու կոնկրետ ծրագիր է իրականացվում. Մշակութաբան

Ազգային ժողովում քննարկվում է «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում  լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված նախագիծը։

Մասնավորապես, առաջարկվում է օրենքի 26-րդ հոդվածի որոշ մասերում առկա «ազգային» բառը փոխարինել «պետական» բառով: Այսինքն, մշակութային օջախների անվան «ազգային» բառը դարձնել «պետական», ինչը, ըստ նախագծի հեղինակների, կվկայի այդ կազմակերպությունների եզակիության, կարևորության, պետության կողմից դրանց առանձնակի արժևորման մասին:

Panorama.am-ը զրուցել է մշակութաբան Սամվել Հարոյանի հետ կառավարության կողմից առաջարկվող այդ փոփոխության մասին։

Սամվել Հարոյան-Այս իշխանության իրական նպատակները  վաղուց են բացահայտվել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում նաև մշակույթի ոլորտում։ Ցավոք սրտի, հիմնականում մեր ազգայինը մեզանից խլելու որոշումներ են կայացնում։ Ինչպե՞ս կարելի է մշակույթի մեջ ազգային բառը վերացնել։ Չէ՞ որ, ընդհանրապես, յուրաքանչյուր ազգ տարբերվում է այլ ազգերից իր տեսակով, իր անցած ճանապարհով, պատմությամբ, այդ ընթացքում ստեղծված մշակութային արժեքներով՝ և հոգևոր, և նյութական։

Մենք՝ հայերս, հին ժողովուրդ լինելով հանդերձ և բնակվելով այնպիսի տարածքում, որը հիմնականում եղել է  մեծ երկրների բախման թատերաբեմ, միշտ կարողացել ենք պահել մեր ազգային ինքնությունը։ Իսկ ազգային ինքնությունը մեր հողի վրա կարողացել ենք պահել աշխատելով, ապրելով, ստեղծելով, արարելով։

Իշխանությունն առաջին հերթին պետք է մտածի այդ ազգային արժեքները պահելու, պահպանելու մասին։ Հայերս «ազգային» բառին ընդհանրապես դիպչելու իրավունք չունենք, առավել ևս՝ պետական մակարդակով։

Իշխանությունը նմանատիպ բազմաթիվ որոշումներ է  կայացրել հատկապես մշակույթի ոլորտում, որոնք ընդունելի չեն, որոնք չեն ուսումնասիրվել, մշակվել։ Նույնը վերաբերում է զինանշանի, դրոշի, Արարատ լեռան հետ կապված խոսակցություններին, կրթական համակարգում տիրող իրավիճակին։ 

Այսօր մեր մշակույթն անհատ ստեղծագործողների ուսերին է, պետական մոտեցում, որպես այդպիսին, գոյություն չունի։

Չկա որևէ մշակութային լուրջ քաղաքականություն, պետական մոտեցում այնպիսի ազգային ծրագրերին, որոնք պետք են մեզ որպես ազգ տարբերակել այլ ազգերից, այլ քոչվոր ժողովուրդներից, որոնք գալիս ու նստակյաց ժողովուրդներից խլում են իրենց արժեքները։

Panorama.am- Այս իշխանությանն «ազգային» ինչո՞վ է խանգարում։

Սամվել Հարոյան-Նման բան ասելը մի քիչ հեռուն է  տանում։ Այս տարիների ընթացքում անընդհատ մտածել եմ՝ երևի երիտասարդ են, դեռ չեն պատկերացնում, ժամանակը կգա ու կարող է այնպես ստացվի, որ արդեն մոտենան դեպի ակունքները, կմտածեն լեզվի, մշակույթի մասին։ Բայց գնալով համոզվում եմ, որ շատ արժեքներ մեզանից խլելու կոնկրետ ծրագիր է իրականացվում։ Թե ինչո՞վ է  խանգարում մեր մշակույթը... Չգիտեմ, սկսում ես այլ բաներ մտածել, թե  այս մարդիկ ի՞նչ ծրագիր են իրականացնում, ինչ ուժերի ծրագիր են իրականացնում։

Ինձ երբեմն թվում է, թե այս իշխանությունը խաչից վախենում է։ Բառիս ամենաընդգրկուն իմաստով եմ ասում։  Խաչ նկատի ունեմ ոչ միայն խաչը, նաև այն խաչը, որ մենք հայերս կրել ենք մեր գոյություն ողջ ընթացքում։ Մեզ համար դրա հիմքերի հիմքը եղել է  ազգային մշակույթը, քանի որ հայերի համար ազգային մշակույթը լոկ մշակույթ չէ, այլ հայեցակարգ, աշխարհայացք է, մեզ բնութագրող ու պահող հիմնական, կենսական ուժն է եղել։ Ինչպե՞ս կարելի է  այդ բառի նկատմամբ ոտնձգություն արտահայտել։ Չի կարելի։ Մեր ազգային մշակույթը մեր ապրելակերպն է,  մեր ազգային մշակույթն արտահայտում է  մեր ժողովրդի քաղաքակրթական աստիճանը և մեր մակարդակը համաշխարհային պրոցեսներում։

Ազգային բառի հանդեպ նման վերաբերմունքն ընդունելի չէ։ Ընդհակառակը, պետք է մտածենք մեր ազգայինը պահել, պահպանել, դրանով առաջ շարժվել, կարևորագույն տեղն ունենալ աշխարհի բոլոր ժողովուրդների մեջ։ Ոչ ոք չի բացառում, որ շփումներ լինում են այլ ազգերի հետ, մեզ որոշ «արժեքներ», ինչ-որ աղանդներ, այլաբանումներ են պարտադրվում, գումարներով ցանկացած հարթակ գրավելու անվերջանալի մոլուցքը մոլեգնում է։ Նման պայմաններում առավել կարևոր է, որ մենք հիմա շատ, մեծ ու կարևորագույն տեղ տանք ազգային արժեքներին, փորձել պահել, պահպանել ու հարստացնել։

Մանրամասն՝ ձայնագրությամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:16
Ստամբուլում հարգել են Հրանտ Դինքի հիշատակը
Ստամբուլահայ Երգչուհի Սիբիլը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և լուսանկարներ է տարածել այսօր Ստամբուլի «Ակոս» թերքի խմբագրատան դիմաց...
Աղբյուր` Panorama.am
19:57
Թուրքիայի հատուկ ծառայությունների ինքնաթիռով են արտահանձնվածներին Երևանից տեղափոխել
Թուրքական ԶԼՄ-ները կադրեր են հրապարակել Թուրքիայում հետախուզվող հանցավոր խմբավորման անդամներին Հայաստանից արտահանձնման մասին...
Աղբյուր` Panorama.am
19:40
Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան
Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ համագործակցությունը ռազմական և անվտանգության ոլորտներում, որպեսզի «թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հայաստանը երկու անձի արտահանձնել է Թուրքիային
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկատվություն է հայտնել կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի Հայաստանից Թուրքիա արտահանձնման վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
17:27
Պարզվեց նախագահ Սարգսյանը դիտում էր եթերը ու հայտնեց, որ կգա հյուր «Իմնեմնիմի» podcast-ին. Վազգեն Սաղաթելյան
«Իմնեմնիմի» podcast-ի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում  է «Երեկվա «Իմնեմնիմի»-ի...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արագածոտնի գյուղերից մեկից ընտանիքի 5 անդամ (3-ն անչափահաս) «թունավորում» ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ
Մայր Աթոռից հայտնում են, որ Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. «Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գազայում 19 պաղեստինցի է զոհվել Իսրայելի այսօրվա հարվածներց, որից հետո նոր միայն զինադադար հաստատվեց
Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսած իսրայելական բանակի հարվածների հետևանքով զոհվել է 19, վիրավորվել՝ 36 մարդ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
14:51
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանից և Իրանից
Սիրիան արգելել է ապրանքների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից և Իսրայելից։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից և...
Աղբյուր` Panorama.am
14:22
Հայաստանի եղանակի տեսությունն առաջիկա շաբաթվա համար
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը. «Երևանում`...
Աղբյուր` Panorama.am
13:47
Թուրք-ադրբեջանական հակահայ և ցեղասպանական քաղաքականությանը ՀՀ դե-ֆակտո իշխանություններն ունեցել են օժանդակ դերակատարում. «Հայկական նախագիծ»
«Հայկական նախագիծը» հայտարարություն է տարածել պատանդառված հայ ռազմաքաղաքական առաջնորդների «դատավարության» առնչությամբ,...
Աղբյուր` Panorama.am
12:20
Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են. Ստեփան Դանիելյան
«Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արագորեն սրվում են»,-տեսագրված վերլուծության մեջ հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։...
Աղբյուր` Panorama.am
12:09
Իսլամ Մախաչովը ռեկորդային՝ 5-րդ անգամ պաշտպանեց տիտղոսը
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մախաչովը ռեկորդ է սահմանել թեթև քաշային կարգում տիտղոսային մենամարտերում...
Աղբյուր` Panorama.am
11:40
Բաքվում պահվող ռազմագերիների հարցով երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. ՄԻՀ ներկայացուցիչ
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են. «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:19
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Jaguar»-ը, «Opel»-ն ու «Kia»-ն
Հունվարի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են «Jaguar»...
Աղբյուր` Panorama.am
10:29
Իսրայելը հետաձգում է Գազայում ծրագրված զինադադարը
Գազայի հատվածում հրադադարը, որը նախատեսված է 09:30-ին, չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել Իսրայելին պատանդների ցուցակը,...
Աղբյուր` Panorama.am
09:47
Թրամփը ժամանում է Վաշինգտոն երդմնակալության
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը նախատեսված իր երդմնակալության արարողությունից առաջ կանգ է առել Բլեր Հաուսում՝ Սպիտակ տան...
Աղբյուր` Panorama.am
09:28
Հայաստանում այս պահին կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:49
Գիդի ահազանգը. Հայաստանի կողմից առաջարկվող փաթեթները ամենաթանկն են տարածաշրջանում
«Պատերազմից, քովիդից հետո հազիվ ոտքի կանգնող զբոսաշրջության ոլորտը այս պահին բավական լուրջ դժվարությունների միջով է...
Աղբյուր` Panorama.am
23:31
«Հանրապետություն» խմբակցությունը չի մասնակցելու Երևանի ավագանու արտահերթ նիստին
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցությունը տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի երևանցիներ,...
Աղբյուր` Panorama.am
22:35
Փարպիում «Tesla» է այրվել
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 18-ին, ժամը 17:21-ին ահազանգ է ստացվել, որ Փարպի գյուղի ձոր...
Աղբյուր` Panorama.am
21:53
Մահացել է Վարդան Սիմոնյանը
Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Վարդան Սիմոնյանը: Գույժը հայտնում է Հայաստանի նկարիչների միությունը։ Հոգեհանգստի...
Աղբյուր` Panorama.am
21:48
Արմեն Աշոտյան. «Սերժին մերժելու» վարակն ընթանում է երկու հիմնական սցենարով
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց...
Աղբյուր` Panorama.am
21:34
Վիտալի Բալասանյանը հրապարակել է Փաշինյանին, Պուտինին ու Ալիևին ուղղված իր նամակը
Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել իր  նամակը  2020 թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
21:01
ԱԲ-ն կանխատեսել է Մախաչով-Մոյկանո մենամարտի արդյունքը
Արհեստական բանականությունը՝ AI Google-ը կանխատեսել է UFC-ի թեթև քաշային կարգում ռուս Իսլամ Մախաչովի և բրազիլացի Ռենատո Մոյկանոյի գալիք մենամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:37
Ոսկան Սարգսյան. Պետբյուջեից մեծ փողեր ունե՞ք այդ միջոցառումով մսխելու
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին. «Հայաստանը, սփյուռքը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արման Ծառուկյանն ապաքինվելուց հետո կմասնակցի՞ տիտղոսային պայքարի. Մեկնաբանել են նրա թիմից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանին ապաքինվելուց հետո տիտղոսային մենամարտ անցկացնելու երաշխիքներ UFC ղեկավարությունը...
Աղբյուր` Panorama.am
20:09
Երևանի ավագանու ՔՊ-ական անդամները քննարկել են միասնական տոմսային համկարգի վերաբերյալ քաղաքացիների բողոքները
Հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ, որտեղ քննարկվել են քաղաքացիների բողոքները...
Աղբյուր` Panorama.am
19:50
Չալաբյան. Պահանջել Հայաստանում գործող վարչախմբից պատանդների ազատումը դարձնել «խաղաղության» պայմանագրի անքակտելի մաս
«Երեկ Բաքվում հայ ժողովրդի և նրա ազատագրական պայքարի դեմ սկսված հաշվեհարդար-դատաստանի առաջին կադրերն էին հրապարակվել, և ինձ ծանոթ...
Աղբյուր` Panorama.am
18:59
Մանկապարտեզի ղեկավարը փորձել է կոծկել դեպքը, շեղել ուշադրությունը. Արձագանք բաց նամակին
Ավան վարչական շրջանի մանկապարտեզներ ՀՈԱԿ-ից արձագանքել են թիվ 57 մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանի բաց նամակին. «Լրատվական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան
15:02 18/01/2025

Եթե այսպես շարունակվի, Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին. Հրայր Ուլուբաբյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}