Սոս Հակոբյան. Կարճ ասած, բառդակ
Փաստաբան Սոս Հակոբյանը, անդրադառնալով Պ. Սևակ փողոցում բազմահարկ շենքի քանդմանը, գրում է.
«Երևանի Պ. Սևակի փողոցում պայթեցված կամ քանդված շենքը ավելի շուտ պետական համակարգի պայթեցված լինելու ապացույցն է, քան այդ շենքի...
Դեռ լուրջ հարցը՝ արդյոք պայթեցրել են, թե քաշել գցել թողնում եմ մի կողմ, որովհետև կարող են պնդել, որ ի վերջո ոչ թե պայթեցրել են (ՆԳՆ-ն ասել էր նախկինում, որ թույլտվություն չի տվել պայթեցման) այլ քաշել գցել։ Չնայած ինքս հակված եմ մտածել, որ պայթեցրել են, որովհետև մի քանի օր առաջ փորձել էին քաշել գցել, շենքի վրայից մի քար չէր տեղաշարժվել, ինչևէ։
Անկախ եղանակից, այս անգամ ըսկի չեն զգուշացրել հարակից շենքերի բնակիչներին, ինչը ոչ միայն իրավախախտում է, այլ՝ ոչ ադեկվատ լինելու ապացույց։ Տեսանյութից երևում է, որ անգամ մի քանի մետրի վրա պայթեցման պահին կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք վազվզելով փորձում են դուրս պրծնել փոշուց։ Իսկ ինչ կլիներ այն դեպքում, եթե շնչառական խնդիրներ ունեցող մարդիկ կամ մանկահասակ երեխաներ հայտնվեին փոշու ծածկի տակ, ոչ մեկ չգիտի... կարճ ասած՝ ԲԱՌԴԱԿ»։
Հարակից հրապարակումներ`
- Վերջիվերջո մեկը պատասխան տալո՞ւ է մեր քաղաքում իրականացվող նման վայրենի գործողությունների համար. Քրիստինա Վարդանյան
- Շենքը քանդել են ճոպանների միջոցով. Քաղաքապետարան
- Հայաստան. երկիր, որտեղ շենք են պայթեցնում առանց նախազգուշացնելու