Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով Ավստրիայում տրվելու է Բրուքների 200-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 19-23-ը մեկնելու է հյուրախաղերով Ավստրիա և Սլովակիա։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Բրատիսլավայում մասնակցելու են շատ մեծ փառատոնի։
«Փառատոնին մասնակցում են շատ հայտնի նվագախմբեր։ Իսկապես մեծ պատիվ է, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նման նվագախմբերի ցանկում է»,- նշեց նա։
Թոփչյանը տեղեկացրեց, որ Ավստրիայի ամենահայտնի համերգասրահներից մեկում նվագախումբը հանդես է գալու ավստրիացի հանրահայտ երգահան Անտոն Բրուքների 200-ամյակի միջոցառումների բացման համերգին, կատարելու է Բրուքների 9-րդ սիմֆոնիան։
«Չափանաց պատվաբեր է հայկական նվագախմբի համար, որ ավստրիացիները կանչում են իրենց հողի վրա, որոնց համար Մոցարտն ու Բրուքներն ամենամեծ արժեքներն են, Բրուքների 200-ամյակին նվիրված բացման համերգն անել։ Մեծ պատասխանատվություն է»,- ասաց Էդուարդ Թոփչյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան